Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Սեյրան Օհանյան. Զորակոչի ժամանակ կոռուպցիոն դեպքերը շարունակական նվազել են (ֆոտո)

ОБЩЕСТВО

Հունիսի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի ընթացքում ամփոփվեցին նախորդ՝ ձմեռային զորակոչի արդյունքները եւ քննարկվեցին 2015 ամառային զորակոչի պատշաճ  կազմակերպման ու անցկացման հարցերը: Նիստին մասնակցում էին շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինվորական կոմիսարներ, բուժհանձնաժողովների անդամներ, ինչպես նաեւ զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներակայացուցիչներ:

Զորակոչի անցկացմանն օժանդակող յուրաքանչյուր օղակից ինչ աշխատանք է պահաջվելու, որոնք են նախորդ զորակոչի ընթացքում արձանագրված բացթողումներն ու ձեռքբեռումները եւ ինչ առանձնահատկություններ են ներդրվելու հերթական զորակոչի ընթացքում: Այս հարցերի քննարկմանն էր նվիրված Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը: Աշխարհաքաղաքական ներկա զարգացումների, տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի պայմաններում կարեւորելով զինված ուժերի համալրման գործընթացի շարունակականությունը, պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանն իր խոսքում նշեց, որ վերջին տարիներին զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համատեղ ջանքերի շնորհիվ առավել բարձր հիմքերի վրա է դրվել զորակոչի գործընթացի իրականացումը: Նախարարը կարեւորեց զորակոչի ամբողջ ընթացքում հանրային իրազեկման իրականացումը, թափանցիկության եւ բանակ-հասարակություն լիարժեք փոխվստահության մթնոլորտի ապահովումը:

Խիստ վերահսկողության տակ կլինի զորակոչի ամբողջ գործընթացը, հատկապես՝ բժշկական հանձնաժողովների աշխատանքը՝ անառողջ զինակոչիկների զորակոչը բացառելու, միեւնույն ժամանակ՝ կեղծ հիվանդությունների եւ այլ՝ քրեորեն պատժելի արարքների միջոցով զորակոչից խուսափողներին հայտնաբերելու եւ բոլոր մեղավորների նկատմամբ համապատասխան պատժամիջոցներ կիրառելու նպատակով: Օպերատիվ կերպով կուսումնասիրվեն եւ սահմանված կարգով կընթացքավորվեն դիմում-բողոքներն ու ցանկացած տեսակի իրավախախտումները:

Նիստի ընթացքում հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանը: Խոսելով նախորդ զորակոչի արդյունքների եւ առաջիկա զորակոչի խնդիրների մասին, զինվորական կոմիսարը ներկայացրեց թե դրական միտումները եւ թե որոշակի բացթողումները: Անդրադարձ եղավ զորակոչվածների թվաքանակին, ծառայությանը ոչ պիտանի ճանաչվածների վիճակագրական տվյալներին, զինկոմիսարիատների եւ բուժհանձնաժողովների կողմից կատարված աշխատանքներին:

Քննարկվեցին նաեւ հայտնաբերված իրավախախտումներին ու հանցագործություններին, զինակոչիկների կցագրմանն ու հաշվառմանը, բժշկական հետազոտությանը, զորակոչից խուսափողների նկատմամբ պատժամիջոցների ու վարչական տույժերի կիրառմանը վերաբերող եւ զորակոչին առնչվող այլ հարցեր:

Ամփոփելով Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստի արդյունքները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փաստեց, որ կատարված  հետեւողական եւ բարեխիղճ աշխատանքների արդյունքում կոռուպցիոն դեպքերը շարունակական նվազել են, սակայն առկա են նաեւ թերացումներ: Ըստ այդմ՝ ամառային զորակոչի իրականացման միջոցառումներն էլ ավելի են խստացվելու:

Պաշտպանության նախարարը նաեւ նշեց, որ ընթացող բարեփոխումների համատեքստում, այդ թվում՝ զորակոչի շրջանակում ռազմավարական բնույթի լայն միջոցառումներ են իրականացվում, որոնց նպատակն է ամրապնդել բանակի եւ հասարակության միջեւ հաստատված սերտ կապը, ամրապնդել զինված ուժերի հանդեպ հասարակության վստահությունը, սկսած ընտանիքից ու դպրոցից նպաստել հայրենյաց պաշտպանի գաղափարապես ճիշտ դաստիարակմանը:

 Նիստի ավարտին էլ ձմեռային զորակոչի անցկացման մի շարք պատասխանատուներ եւ զինծառայողներ պաշտպանության նախարարի կողմից արժանացան պատվոգրերի, արժեքավոր նվերների եւ գերատեսչական մեդալների:

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%