Վախճանվել է Տ. Զարեհ ծայրագույն վարդապետ Պարոնյանը
ОБЩЕСТВОՌումինիայի Հայոց թեմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին տեղեկացվել է, որ ապրիլի 13-ի առավոտյան` կյանքի 76-րդ տարում, վախճանվել է Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զարեհ ծայրագույն վարդապետ Պարոնյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Վաստակաշատ Հայր Զարեհի վախճանը մեծ ցավ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համար: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես սգում են բարեհիշատակ Զարեհ ծայրագույն վարդապետի մահը:
Ապրիլի 19-ին, Բուխարեստի Ս. Հրեշտակապետաց առաջնորդանիստ եկեղեցում, հընթացս Ս. Պատարագի կկատարվի Հայր Զարեհի վերջին օծումը, ապա հուղարկավորության արարողությունը: Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



