Դիարբեքիրի պայթյունի գործով երեք մարդ է ձերբակալվել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Դիարբեքիրում ոստիկանության շենքի արհեստանոցում իրականացված պայթյունի գործով ձերբակալվել են երեք մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Նախարարը հայտնել է, որ ևս մեկ մարդ հետախուզման մեջ է:
Դիարբեքիրի Բաղլար շրջանի ոստիկանության շենքի արհեստանոցում ապրիլի 11-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել էին երեք մարդ` երկու ոստիկան և մեկ քաղաքացիական անձ: Պայթյունը տեղի էր ունեցել դեպի արհեստանոց գնացող արհեստական փորված թունելի միջոցով: Գործողության ժամանակ օգտագործվել էր մեկ տոննա պայթուցիկ նյութ:
Ավելի ուշ կատարվածի պատասխանատվությունը ստանձնել էր Քրդական բանվորական կուսակցությունը (PKK):
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



