Մխիթարյանը Եվրոպայի լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների թվում է
СПОРТԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է Եվրոպայի լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների շարքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է այն 4 ֆուտբոլիստներին, որոնից մեկին երկրպագուն երը քվեարկությամբ կճանաչեն Եվրոպայի լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ:
Եվրոպայի լիգայի շաբաթվա Լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, «Սելտա»-ի հարձակվող Յագո Ասպասը, «Այաքս»-ի հարձակվող Դեյվի Կլասսենը և «Բեշիկթաշ»-ի կիսապաշտպան Ռայան Բաբելը:
Եվրոպայի լիգայի մեկ քառորդ եզրափակչում բելգիական «Անդերլեխտ»-ի դեմ խաղում, որն ավարտվեց 1-1 հաշվով, Մխիթարյանը դարձավ իր թիմի միակ գոլի հեղինակը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



