UNWTO-ն հրապարակել Է աշխարհի ամենաառատաձեռն զբոսաշրջիկների վարկանիշը
ОБЩЕСТВОՊարզվել Է, որ չինացի զբոսաշրջիկներն առաջատարն են 2016 թվականին արտասահմանում ծախսած գումարների չափով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) մամուլի ծառայությունը:
ՉԺՀ-ի քաղաքացիներն անցյալ տարի արտասահմանյան ուղեւորությունների վրա ծախսել են 261 միլիարդ դոլար: 2015 թվականի համեմատությամբ աճը կազմել Է 12 տոկոս: Այս ցուցանիշով երկրորդ տեղում հայտնվել Է ԱՄՆ-ը: Ամերիկացի զբոսաշրջիկների ծախսերն աճել են մինչեւ 122 միլիարդ դոլար (2015 թվականի համեմատությամբ պլյուս ութ տոկոս):
Եռյակը եզրափակում Է Գերմանիան՝ 81 միլիարդ դոլար արդյունքով: Դա հինգ տոկոսով ավելի Է 2015 թվականի արդյունքներից: Չորրորդ հորիզոնականը բաժին Է հասել Մեծ Բրիտանիային (64 միլիարդ դոլար), հինգերորդը՝ Ֆրանսիային (41 միլիարդ): Զբոսաշրջության այս բոլոր շուկաները 2016 թվականին աճ են արձանագրել:
Ինչ վերաբերում Է Ռուսաստանից մեկնած հանգստացողներին, ապա արտասահմանում նրանց ծախսերն, ընդհակառակը, նվազել են՝ 35 միլիարդից մինչեւ 24 միլիարդ դոլար: Դրա պատճառը թույլ տնտեսությոնն Է եւ արժույթների փոխարժեքները, նշել են UNWTO-ում:
1
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
2
Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»
3
Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства ко...
4
Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов
5
МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событий



