Ереван, 19.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ով է իրականում կինոքննադատ Դիաննա Մարտիրոսյանը (լուսանկարներ)

ЛАЙФ

Wnews.am-ը գրում է.

Դիանա Մարտիրոսյանի անունը հայտնի է բոլորիս սկանդալային մի քանի գրառումներից, որոնք արվածեն և՛ Դիանայի կողմից, և ՛նրա դեմ:

Wnews.am-ին հետաքրքրեց Դիանա Մարտիրոսյանի  կերպարը և հրավիրելով մեր խմբագրություն՝ փորձեցինք պարզել, թե ով է այս համարձակ աղջիկը, ինչով է զբաղվում և ինչ ամբիցիաներ ունի:  Դիանան սիրահարված է կինոյին, մեր յուրաքանչյուր հարցին, որը կապված չէր կինոյի հետ,  նա պատասխանում էր կինոյի տեսանկյունից, կինոյի մասին ու կինոաշխարհից:  Նրա, անգամ, անձնական երազանքները կապված են կինոյի հետ: 

 

Ես.  Դիանա Մարտիրոսյանն եմ, սովորել եմ Սլավոնական համալսարանում, Լրագրության ֆակուլտետում: Այդ ժամանակ կար մի լավ ռադիոկայան «Արարատ FM», որտեղ հինգ տարի աշխատում էի՝ որպես երաժշտական խմբագիր, հետո այն փոխվեց «Ռադիո ջան»-ի ու ես, բնականաբար, այնտեղ էլ չաշխատեցի: Այդ տարիներին հասկացա, որ ուզում եմ սցենարիստ դառնալ ու որոշեցի ընդունվել Թատերական ինստիտուտի մագիստրատուրա ՝ Սցենարի բաժինը,  այդպիսի բաժին չկար, կար Կինոգետի բաժին: Հաշվի առնելով, որ  լրագրող եմ, նաև իմ՝ կինոման լինելու փաստը,  հասկացա, որ կարող եմ գրել կինոյի մասին: Ես կադրում հայտնվելու ամբիցիաներ չունեի և ընդունվեցի այդ ֆակուլտետը:

 

Կինոքննադատ . Ես ունեմ ընկերներ, ովքեր իրենց չեն համարում դերասաններ, այլ ուղղակի դերակատարներ, իմ դեպքում,  ես ինձ կինոգետ չեմ համարում, ինձ դուր է գալիս Кинообозреватель   բառը, բայց դրա հայերեն տարբերակը  չկա: Եթե ես գրում եմ ոչ շատ խորքային, անալիտիկ տեքստ, դա կինոգիտություն չի, այլ քննադատություն է, կինոգիտության համար պետք է ավելի խորքային, երկար վերլուծություններ, դա նեղ մասնագիտական  է ու հետաքրքիր կլինի մասնագետների, ոչ թե մասսաների համար: Մենք ունենք մեյնսթրիմ կինո, այսինքն կինո, որը բոլորի համար է, ու այս ոլորտում ես տեսա, քննադատներ չկան: Մենք ունենք շատ լավ քննադատներ, ովքեր գրում են արտ-հաուս ֆիլմերի համար, փառատոնային ֆիլմերի մասին, բայց մասսայականություն ունեցող ֆիլմերի մասին, որոնք ազգի 80 տոկոսը գնում է դիտելու  ոչ ոք չէր գրում ու ես որոշեցի գրել:

 

Կինոման. Վերջին անգամ երեկ գիշերն եմ ֆիլմ նայել կինոթատրոնում: Կինոման լինելը եկել է ծնողներիցս. հայրս էլ , մայրս էլ կինոման են: Սերը կինոյի և գրականության նկատմամբ նրանցից էլ սկսվել է: Այն ժամանակ  գնում էի, վարձույթից ֆիլմեր էի վերցնում ու նայում էի: 

Օտարալեզու բառեր. Բոլորս օգտագործում ենք շեյր, լայք, քոմմենթ  բառերը ու դա նորմալ է չէ՞: Տեսեք, ես երեկ ռուսերենով հարցազրույց էի կարդում Esquireամսագրում, The Talks ամսագրում՝ անգլերենով, այսինքն, այն, ինչ ինձ հետաքրքիր է, ես գտնում եմ  կամ անգլերեն կամ ռուսերեն, իսկ դա չի կարող անհետ անցնել: Ես հայախոս ընտանիքից չեմ,  իմ մայրը ռուսերենի և անգլերենի մասնագետ է ու մեր տանը ես վեց տարեկանից անգլերեն եմ խոսել: Բացի այդ, կան տերմիններ, որոնք հայերեն չեն թարգմանվում ու ես, բնականաբար, դրանք օգտագործում եմ:

 

 Ֆեյսբուքյան ակտիվություն. Հավատացեք, ամեն ինչ չէ, որ տեղադրում եմ:  Ես չեմ անում դա ինչ-որ բանի համար, եթե տեսա ինչ-որ բան, հետաքրքրեց, կարող եմ գրել, բայց ասենք չեմ գրի երբեք մի բանի մասին, որին չեմ տիրապետում, տեղյակ չեմ, օրինակ՝ ֆուտբոլի: Հնարարավոր է ՝ տեսնեմ ասենք Մեսսիին, նկարվեմ հետը ու նկարը տեղադրեմ գրեմ,  որ հա ես գիտեմ, որ ինքը լավ ֆուտբոլիստ է, բայց անալիտիկ բաներ չեմ գրի, օրինակ ես ոչինչ չգրեցի Արմենչիկի մասին, ինչ իմաստ կար գրելու: Ես ավելի շատ ժամանցամշակութային ոլորտի մեջ եմ: Ես կարող եմ գրել այն մասին, ինչ ինձ հետաքրքիր է, օրինակ ինձ շատ են համացանցում հարցնում, թե ինչ  ֆիլմ ես նայել, ասա մենք էլ հասկանանք ինչ կարելի է նայել,  ասում են, որ այդ մասին ավելի շատ գրեմ: Ժամանակին, մտածում էի ամեն օր արթնանամ, ինչ-որ ֆիլմ դնեմ պատիս վերլուծությունով: Բայց, երևի ժամանակ չգտա դրա համար, կամ՝ արդեն կային ֆեյսբուքում խմբեր հատուկ դրա համար:

Քննադատություն. Իմ գրածներին մարդիկ շատ լուրջ են վերաբերվում: Ժողովո՛ւրդ, ես դեռ չեմ կայացել, ես դեռ փորձում եմ, գրում եմ, ես դեռ երիտասարդ եմ, դեռ կայացած կինոքննադատ չեմ դարձել: Քիչ եմ գրում, որովհետեւ Հայաստանում էլ այնպես չի, որ ամեն շաբաթ նոր ֆիլմ է նկարվում: Չգիտեմ, մերոնք սիրում են հալածել, մենք միակ երկիրն ենք, որտեղ կինոքննադատին են քննադատում ավելի շատ, քան ֆիլմը: Հիմա երբ ասում են կինոքննադատ, ինձ են հիշում. դա և՛ լավ է, և՛ վատ: Վատ է, որովհետև կինոքննադատությունը բացասական պիտակ ունի, սովորաբար դերասաններն ու ռեժիսորները չեն սիրում նրանց: Ինձ ասում են մի հատ նկարի՝ նոր խոսա, բայց ես ուրիշ մասնագետ եմ: Ես չեմ հասկանում դա, որովհետև քաղաքականության կամ սպորտի մասին գրող լրագրողներին չեն  ասում գնա պաշտոն ստացի, նոր խոսա, գնա Օլիմպիական խաղերում հաղթի՝ նոր խոսա, իսկ կինոյի մասին գրողին ասում են:

Բարդույթներ.  Երևի իմ ֆեյսբուքյան կերպարը խանգարում է, շատերի համար իմ գրառումները գուցե պաթետիկ են թվում կամ սխալ են հասկանում կամ մեծամիտ եմ թվում, բայց դա այդպես չէ: Իրականում ես շատ ավելի լավն եմ, քան ֆեյսբուքում: Ընդհանրապես, մարդկանց  ֆեյսբուքյան կերպարը շատ խափուսիկ է,  ես, օրինակ, ընկեր ունեմ՝ լրագրող, որ տաս ստատուս է օրը գրում, բայց իրական կյանքում հանդիպում ես ու հասկանում ես՝ վայ էս մարդը չի խոսում, շատ-շատ քիչ է խոսում:

Գտնել ինքդ քեզ. Ես ինձ կինոյում գտել եմ: Հիմա աշխատում եմ ռեժիսորի օգնական-խորհրդատու: Ինձ շատ է դուր գալիս այդ պրոցեսը ներսից տեսնել, այո՛ ինձ դուր է գալիս կինոյի աշխարհը:

Մեկ դրական բան վերջերս  գրել եմ «Domino» սիթքոմի մասին ու բավականին դրական: Ես այն նմանացրել էի “Несносные боссы” ֆիլմին ու երկար մտածում էի ինչ գրեմ՝ դա կինոցիտատ է, թե՝ գրագողություն, հետո խոսեցի «Դոմինոյի» սցենարիստի հետ, նա ասաց, որ իրենք չեն թաքցնում, որ օգտվել են այդ ֆիլմից և գրեցի կինոցիտատ, հետո ինձ մեղադրում էին, թե ինչու եմ  «Հյուսիս-Հարավ»-ի մասին գրել գրագողություն է, իսկ այստեղ՝ ոչ: Ես  ավելի բարի եղա, որովհետև սիթքոմը որակյալ էր ու ինձ շատ բաներ դուր էին եկել: Ես գրել եմ, որ Սոսը շատ լավ կոմիկ դերասան է, իսկ «Հյուսիս- Հարավ»-ում,  ռեժիսորը խնդիր չէր տվել դերասաններին խաղալու: Մենք ունենք լավ դերասաններ, միայն թե ռեժիսորները պետք է կարողանան նրանց ներկայացնել: Ընդհանրապս, եթե դրական է, լավն է, ես երբեք հատուկ վատ բաներ չեմ գրի:  

Փող   Ես գրում եմ այն, ինչ ուզում եմ ու դրանից հաճույք եմ ստանում: Փողով գրել ցանկացած մասնագիտությունում էլ  կա, բժիշկներին են տալիս փող, նրանք վիրահատում են, դատավորին գումար են տալիս, դատից ազատում է: Դա մարդու տեսակն է կվաճառվի թե ոչ: Չնայած, իմ կարծիքով, փողով լավ ռեցենզիա գրելու առաջարկով դժվար ինձ դիմեն, քանի որ ես կոտոշավոր եմ ու էմոցիոնալ ու չեն համարձակվի, կվախենան: Բացի դրանից, ես լրագրող եմ ու կարող եմ էդ պահին անգամ ձայնագրիչ միացնել: Չէ, սա կատակ էր, բայց  շատ նման դեպքեր են եղել, որ կարող էի օգտագործել  գրելը անձնական նպատակով, բայց ո՛չ:

 Հիփսթեր, գլամուռ. պիտակներ. Ամեն հասարակություն ունի իր պատկերացումները ցանկացած երևույթի մասին: Հայաստանում այսպիսի կարծրատիպ կա, որ եթե աղջիկը չխնամված է, ուրեմն ինքը խելացի է, գիրք է կարդում: Տեսնում ենք չէ այդպիսի աղջիկների փաբերում՝ կեդերով, յուկզակով, ակնոցներով,  հանգիստ հագուստով, չշպարված: Կամ, որ աղջիկը շատ խնամված է, շպարված, բարձրակրունկներով, ուրեմն  նա գիրք չի կարդացել, ասենք, չես մտածում, որ իր մեքենայի մեջ հիմա Դոստոևսկի  կլինի, մտածում ես, որ նորաձևության ամսագիր է: Այս ամենը գուցե մեծ մասում ճիշտ է, բայց միանշանակ չես կարող ասել:  Օրինակ Մայա Պողոսյանը, ես չգիտեմ Դոստոևսկի կարդացել է, թե ոչ, հնարավոր է կարդացել է, բայց նաև շատ խնամված է: Ես ունեմ ընկեր, ով «Նիվա» է քշում, բայց սիում է ռուսական ռոք: Արտաքինի պատճառով պիտակավորելը սխալ է, արտաքինը կարող է խափուսիկ լինել: Կարող է և’ գլամուր տեսք ունենա, և’ գիրք կարդա, կամ հակառակը:  Ես հիբրիդ եմ, աշխատում եմ և’ խնամված լինել և’ գիրք կարդալ:  

Վատ մեկնաբանություններ. Չեք տեսնում, որ չեմ նեղվում դրանցից:  Ինչի նեղվեմ, որ ֆեյք account-ից ինձ անձնական վիրավորանքներ են գրում: Եթե ինչ-որ մեկն ուզում է բանավիճել, ես միայն կողմ եմ, բայց եթե մի ֆեյք, ում հետ մեր միակ ընդհանուր ընկերը «Jose» համալիրն է, ինչ-որ բաներ է գրում, դա անլուրջ է: Ես սիրում եմ խոսել, քննարկել, բանավիճել, ընկերներիս հետ կարող եմ երեք ժամ մեր խոհանոցում նստել ու վիճել ինչ որ թեմայով, ասենք՝ հեղինակային ֆիլմերի, կամ միմյանց ֆիլմեր ուղարկենք, քննարկենք, նայենք, բայց ֆեյքերի խոսքերին պատասխանելը կամ ուշադրություն դարձնելն  անլուրջ է:  Ես կուզենայի, որ մարդիկ շատ անձնական չընդունեին իմ գրածները  ու չսկսեին պաշտպանել այդ ռեժիսորներին, դերասաններին, չփորձեին ֆեյսբուքում ինքնահաստատվել: Հետաքրքիր է, որ պատգամավորներին, երբ քննադատում են, ոչ մեկ նրանց չի պաշտպանում, իսկ ռեժիսորի մասին մի բան ես գրում, մարդիկ անձնական վիրավորանք են ընդունում ու սկում պաշտպանել: Այն դեպքում, որ ասենք, նույն Հայկը Մարությանն  ինքն էլ գիտի, որ նկարում է վատ ֆիլմ, որովհետև նա էլ լավ ֆիլմեր տեսած մարդ է ու դրա համար էլ ինձ չի պատասխանում:  Կամ, ես ասում եմ օրինակ Հովհաննես Ազոյանը դրամատիկ դերասան չի, դա բոլորը գիտեն, նա էլ գիտի. էդ մարդը ժողնա ավարտել, մեկ էլ տակը մեկը գրում է զատո Հովհաննես Ազոյանը լավ մարդ ա, բայց ով ասեց, որ լավ մարդ չի, լավ խորոված չի սարքում, բայց  ժողովուրդ, դրամատիկ լավ դերասան չի: Մեր մոտ  քոմենթչի հասարակությունը սիրում է հալածել, քննադատել, բայց հենց ուրիշն է քննադատում, սկսում է պաշտպանել:  

Մալենկոյի մասին. Մալենկոյին գիտեմ երեք տարի, այդ ժամանակ ինքն այդքան հայտնի չէր, ու ես էդ ժամանակ չէի էլ մտածում, որ ըհը հայտնի կդառնա ու ես կփիառվեմ: Երբ ես նկար եմ գցում Դիանա Մալենկոյի հետ, ես գցում եմ նկար իմ ընկերուհու հետ, բայց մարդիկ  դա ընդունում են որպես նկար Մալենկոյի հետ: Դիանա Մալենկոն, ով նկարահանվել է «Հյուսիս-Հարավ»  ֆիլմում, իմ ընկերուհին է, նա էլ հրավիրել էր ինձ այդ ֆիլմի փարթիին,  ես  գնացել եմ այնտեղ որպես Մալենկոյի ընկերուհի,  բայց ես գրել եմ «Հյուսիս- Հարավ»-ի մասին՝ որպես Դիանա Մարտիրոսյան կինոքննադատ: Ինձ հարցնում են, ինչու չեմ գրել Մալենկոյի մասին, որովհետև այդ դեպքում ես պետք է գրեի երկար անալիտիկ տեքստ նաև Սոնայի մասին ու մյուս դերասանների խաղի մասին մանրամասն, իսկ ես ուզում եմ ինքս որոշել, թե ինչպես կազմեմ իմ տեքստը: Կան աշխարհում բազմաթիվ կինոքննադատներ, ովքեր գրում են ֆիլմի մասին, բայց ոչ մի խոսք չեն ասում դերասաննրեի մասին: Իսկ, ընդհանրապես, ես ում էլ քննադատեմ, գիտեմ, որ հետո հանդիպելու եմ հետը, ձեռքը սեղմելու եմ, մի տեղ գինի ենք խմելու: Մենք փոքր քաղաքում ենք ապրում, սա Նյու Յորքը չի, որ կինոքննադատը կարող է երբեք չհանդիպել նրան, ում քննադատել է: Դա չի նշանակում, որ ես պետք է չգրեմ նրանց մասին:  

 

Անձնական. չեմ կարող ինչ որ բան ասել, ո՛չ ամուսնացած եմ, ո՛չ երեխաներ ունեմ, ավելի շատ ինձ հիմա հետաքրքիր է մասնագիտականը, եթե օրինակ Հայաստան գա շատ լավ դերասան, շատ լավ ռեժիսոր ու ես ծանոթանամ, շփվեմ նրա հետ դա էլ կլինի անձնական երջանկություն, որովհետև ես էլ  որպես անձ կաճեմ այդպես:  Իմ անձնական ցանկությունն է, որ շատ լավ դերասաններ,  ռեժիսորներ գային Հայաստան ու իմ մատը խառը լիներ դրա մեջ ու Հայաստանում ստեղծեինք լավ կինո: Ես կուզեի իմ գործունեությամբ իմ ներդրումն ունենամ դրա մեջ: Ես գրում եմ կինոքննադատություններ, քանի որ ուզում եմ ռեժիսորները զգոն լինեն, քանի որ հիմա նրանք անհարգալից են վերաբերում կինոդիտողին: Մտածում են՝ ինչ էլ նկարենք, կնայեն, մոտավոր հասկացել են ինչ նկարեն, որ ուտվի ու նկարում են: Ես ուզում եմ, որ էդ մի բանը որակյալ լինի: Ես գիտեմ, որ դա հանրավոր է:

:

Камо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»