Կայացել է «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի Հայաստանի ներկայացուցչի ընտրությունը
СПОРТՀայաստանն այս տարի ևս կմասնակցի ՖՈՒՏԲՈԼԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ծրագրին, որը «Գազպրոմ» ընկերության կողմից իրականացվող ծրագիր է՝ որպես «Գազպրոմը երեխաների համար» համաշխարհային սոցիալական ծրագրի մաս: Կազմակերպիչները փոխել են մասնակիցների ընտրության և մրցաշարի անցկացման կարգը: Եթե նախորդ տարի մրցաշարին մասնակցում էր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի/Ֆուտբոլի ակադեմիայի մանկապատանեկան թիմերից մեկը, ապա այս տարի ծրագրին պետք է մասնակցի ընդամենը մեկ ներկայացուցիչ՝ մինչև 12 տարեկան ֆուտբոլիստ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՖՖ-ից, ապրիլի 13-ին կայացավ հայաստանյան մասնակցի ընտրությունը: Քանի որ վիճակահանությամբ Հայաստանը պետք է ներկայացնի մինչև 12 տարեկան հարձակվող, ընտրությունը կատարվեց ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի 2005 թ. ծնված երեխաներից կազմված թիմերի հարձակվողների միջից: Բացի ֆուտբոլային հատկանիշներից կարևորվում է նաև անգլերենի իմացությունը և սոցիալապես ակտիվ լինելը: Հաշվի առնելով վերոնշյալ հատկանիշները, ինչպես նաև ֆուտբոլային մի շարք խաղերի արդյունքում (երկկողման ի խաղ, գնդակով վարժություններ, 11-մետրանոցներ, մեկը մեկի դեմ խաղ,) Հայաստանի ներկայացուցիչ ընտրվեց Ակադեմիա 1-05 թիմի հարձակվող Էդգար Ասլանյանը: Հենց նա էլ կներկայացնի Հայաստանը հունիսի 26-ից հուլիսի 3-ը Սանկտ-Պետերբուրգում կայանալիք մրցաշարի ընթացքում: