Մոլդովայի նախագահը պատմական Է համարում ԵԱՏՄ-ին առընթեր դիտորդի կարգավիճակ ստանալը
ОБЩЕСТВО Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը պատմական Է որակել իր երկրի՝ Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) առընթեր դիտորդ պետության կարգավիճակ ստանալու Բիշքեկում ընդունված որոշումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Սկզբունքային որոշումն ընդունված Է. Մոլդովայի Հանրապետությունը կստանա Եվրասիական տնտեսական միությանն առընթեր դիտորդ երկրի կարգավիճակ: Դրա օգտին միաձայն հանդես եկան բոլոր հինգ երկրների ղեկավարները՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը: Սա պատմական օր Է Մոլդովայի համար: Դրան սպասում Էր մեր երկրի քաղաքացիների մեծամասնությունը, երկար տարիներ շարունակ դա խոստանում ու դրա ձգտում Էին հասնել բազմաթիվ քաղաքական առաջնորդներ եւ կուսակցութուններ»,-նշել Է Դոդոնը Facebook սոցիալական ցանցի իր Էջում:
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել Է, որ ընդունված որոշումը չի հակասում այն համաձայնագրերին, որոնք երկիրն ստորագրել Է ԵՄ-ի հետ:
«Իհարկե, դա չի նշանակում, որ այսօրվանից Մոլդովան դառնում Է ԵԱՏՄ-ի անդամ, բայց դա մեզ հնարավորություն Է տալիս ավելի շատ բան իմանալ կազմակերպության աշխատանքի սկզբունքների մասին, նոր հնարավորություններ Է բացում մեր տնտեսական գործակալների համար»,-գրել Է Դոդոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
5
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...



