Հենրիխ Մխիթարյանը կրկնել է Ռուդ վան Նիստելրոյի ցուցանիշը
СПОРТԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի մրցաշարում գոլ է խփել 4-րդ արտագնա խաղում անընդմեջ:
Մխիթարյանը գոլ է խփել բելգիական «Անդերլեխտ» (1:1), ռուսական «Ռոստով» (1:1), ֆրանսիական «Սենտ Էթիեն» (1:0) եւ ուկրաինական «Զարյա» (2:0) ակումբների դեմ արտագնա խաղերում:
Ինչպես «Արմենպրես» հաղորդում է «Sky Sports»-ը, «Մանչեսթեր Յունայթեդի»-ի հոլանդացի հարձակվող Ռուդ վան Նիստելրոյից հետո Մխիթարյանը առաջին ֆուտբոլիստն է, ով եվրագավաթներում գոլի հեղինակ է դառնում 4-րդ արտագնա խաղում անընդմեջ: Նիստելրոյն այդ ցուցանիշը գրանցել էր 2002-2003 թվականներին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



