WikiLeak-ը ԿՀՎ-ի գաղտնի փաստաթղթերի նոր չափաբաժին Է հրապարակել
ОБЩЕСТВО WikiLeaks-ի կայքը Vault 7 վերնագրով հրապարակել Է այն գաղտնի փաստաթղթերի փաթեթի նոր մասը, որոնք պատկանում են ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ): Նախորդ մասը հրապարակվել Էր ապրիլի 7-ին Grasshopper («Ծղրիդ») վերտառությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կայքի աշխատակիցները նշում են, որ նոր հրապարակումները բովանդակում են վեց փաստաթղթեր, որոնք ստացվել են HIVE («Փեթակ») հաքերական ծրագրից: Այն նախատեսված Է հետաքրքրող սարքից կորզված տեղեկատվությունը ԿՀՎ-ին հաղորդելու, ինչպես նաեւ հրամաններ ստանալու համար, որպեսզի այդ սարքերով կատարվեն հատուկ առաջադրանքներ:
Նշվում Է, որ հակավիրուսային ծրագրային ապահովում մշակող ընկերությունները կարող Էին հետեւել այդ վնասաբեր ծրագրի գործողությանը, բայց չԷին կարող հասկանալ, որ դա պատկանում Է ԿՀՎ-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



