Ереван, 05.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Արտակարգ հավաք Մոսկվայում. Ասադի հարցը վճռվա՞ծ է

ПОЛИТИКА

ԼՐԱԳԻՐ / Ռուսաստանի մայրաքաղաքում ապրիլի 14-ին տեղի կունենա Ռուսաստանի, Սիրիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների հանդիպում: Հանդիպման առանցքային հետաքրքրությունն այն է, որ դա տեղի է ունենում ապրիլի 12-ին Մոսկվայում Սերգեյ Լավրովի եւ Պուտինի հետ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հանդիպումից հետո: Իսկ Թիլերսոնի այցը տեղի ունեցավ Սիրիայում նոր զարգացումների ֆոնին:


ԱՄՆ քիմիական զենքի կիրառման համար մեղադրեց Ասադի վարչակազմին եւ հասցրեց առաջին ուղիղ հարվածը սիրիական կառավարական ուժերին: Ռուսաստանը դա ընդունեց դժգոհությամբ, բավական կոշտ հռետորաբանությամբ եւ ակնհայտորեն նյարդային: Հենց այդ նյարդային մթնոլորտում Մոսկվան դիմավորեց Ռեքս Թիլերսոնին:

Թիլերսոնի Մոսկվա կատարած այցը բավական բազմիմաստ էր եւ արդյունքի առումով հակասական ու մշուշոտ: Մի կողմից ակնհայտ էր դիրքորոշումների տարբերությունը, մյուս կողմից հայտարարվեց հարաբերության կարգավորման աշխատանքային խումբ ստեղծելու մտադրության մասին:

Թիլերսոնի Մոսկվա կատարած այցը բավական հաջող էր ԱՄՆ եւ նրա ՆԱՏՕ դաշնակիցների համար, հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ ասուլիսի ընթացքում: Դրանից առաջ, նաեւ Թիլերսոնի այցից առաջ, ՌԴ նախագահ Պուտինը ԱՄՆ-ի ՆԱՏՕ դաշնակիցներին որակել էր «չինական խաղալիքներ», որոնց նման նրանք գլխով են անում ԱՄՆ ցանկացած որոշման, մասնավորապես Սիրիայի հարցում Ասադին ուղղված մեղադրանքի մասով:
Եթե Թիլերսոնի այցը հաջող էր ԱՄՆ ու ՆԱՏՕ դաշնակիցների համար, կնշանակի, որ այդ այցը անհաջող էր ՌԴ եւ նրա դաշնակիցների համար: Գուցե այդ պատճառո՞վ է Մոսկվան հավաքում Սիրիայի եւ Իրանի արտգործնախարարներին, նրանց նոր վիճակի մասին հաղորդելու համար:

Ըստ ամենայնի, ԱՄՆ վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին, որ եթե չի լինում Ասադի հեռացման վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն եւ գործընթաց, ապա ԱՄՆ ձեռնամուխ է լինում հեռացման արդեն կոնկրետ ռազմական գործողությունների: Թեւավոր հրթիռներով հարվածով Թրամփը գուցե ցույց է տվել այդ հարցում իր հաստատակամությունը:

Թիլերսոնի Մոսկվա կատարած այցի ընթացքում ՌԴ արտգործնախարարը արել է ուշագրավ հայտարարություն, ասելով, թե «իրենք դեռեւս չգիտեն մի օրինակ, երբ բռնապետին հեռացնելուց հետո ամեն ինչ ունեցել է սահուն ընթացք»: Փաստացի, Լավրովը Ասադին անուղղակի որակել կամ ճանաչել է բռնապետ, պարզապես Ռուսաստանը խնդիր ունի նրա հեռացման ընթացքի կամ այսպես ասած ճանապարհային քարտեզի մասով:

Մյուս կողմից, Ռուսաստանն իհարկե բարդ վիճակում է, որովհետեւ Սիրիայում «վերցրեց» բավական բարձր նշաձող, որը պահելու ռազմա-քաղաքական եւ տնտեսական ռեսուրս սակայն չունի: Դրան զուգահեռ, ստեղծվել է մի վիճակ, երբ դժվար է ասել՝ Պուտինն է օգտագործում Ասադին, թե Ասադը Պուտինին:

Դաշնակից հանձնելու հարցում Ռուսաստանն իհարկե երբեք բարդույթ չի ունեցել, սակայն խնդիրն այն է, որ Պուտինը Սիրիան Ռուսաստանի հանրությանը ներկայացրել է իբրեւ «հաղթական պատերազմ», եւ Պուտինին անգամ Ասադի հեռացման հարցում Արեւմուտքի հետ պայմանավորվելու համար ժամանակ է պահանջվում Ռուսաստանի հանրությանը համոզելու, որ հանձնել Ասադին՝ չի նշանակում «հաղթանակը» հանձնել:

Թիլերսոնը Մոսկվա այցից հետո հայտարարել էր, որ Ասադի խնդրի լուծումն ընդամենը ժամանակ է պահանջում, բայց այն արդեն ընթացքի մեջ է:

Միեւնույն ժամանակ, հասկանալի է, որ բուն խնդիրն ամենեւին Ասադը չէ, այլ Սիրիայի հակամարտությունում կայուն ստատուս-քվոյի գալը: Գործնականում դա անհնար է, եթե չլինի որեւէ պարտվող կողմ: Ամենահարմար պարտվող կողմը տվյալ դեպքում Ասադն է, պարզապես Պուտինին ժամանակ են տալիս սեփական հանրությանը համոզելու, որ Ասադի պարտությունը չի նշանակում Ռուսաստանի պարտություն:

Չի բացառվում սակայն, որ Պուտինն էլ ակնկալում է այդպիսով ժամանակ շահել եւ դիմանալ այսպես ասած հերթական աննպաստ վիճակին, ընդունել՝ պահել հարվածը: Սիրիայի խնդրում նա առաջին անգամ չէ, որ հայտնվում է այդ վիճակում:
Պարզապես այս անգամ առաջին անգամ է, որ ԱՄՆ հարվածել է:

Tasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПриглашение Зеленского — удар по национальному достоинству Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаПетиция Армянского народного движения «Нет “Западному Азербайджану”!» «Верните пленных домой» Фосфорные боеприпасы Украины и военные сделки с Алиевым: почему визит Зеленского в Ереван встречают без восторга «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Дохс»Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО