Ереван, 30.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Լմբատավանքի տարածքի բարեկարգման նպատակով հայտարարվել է դրամահավաք

КУЛЬТУРА

Լմբատավանքի «Սուրբ Ստեփանոս նախավկայի» եկեղեցու («Կարմիր վանք») տարածքի  բարեկարգման ծրագրերը կյանքի կոչելու նպատակով հայտարարվել է  դրամահավաք: Ցանկացած հավատացյալի ակտիվ ու գիտակից մասնակցությունը օգտակար է լինելու  վանքի վերազարթոնքին: Այս մասին  ի լուր բոլորի հայտարարվեց Լմբատավանքի ուխտի օրը՝ հոկտեմբերի 3-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լմբատավանքի վանահայր, Արթիկ քաղաքի հոգևոր հովիվ  Տեր Լևոն քահանա Հովհաննիսյանը, դրամահավաքի հաջող ընթացքի ու համապատասխան գումարի հավաքագրման դեպքում  կառուցվելու են պարիսպներ« հովվատուն« ուխտավորաց տուն և սեղանատուն: «Արթիկի բնակիչների համար Լմբատավանքը՝ Կարմի վանքն անչափ կարևոր է, բացի այն, որ բազմաթիվ հրաշագործություններ են պատմում այս եկեղեցու մասին, սա նաև յուրահատուկ ճարտարապետական տեսք ունեցող եկեղեցի է՝ եզակին իր կառուցվածքով: Հուսանք` դրամահավաքի արդյունքում կկարողանանք բարեկարգել վանքն ու տարածքը: Նախատեսված է նաև տարածքի պեղման աշխատանք, քանի որ, ըստ պատմական աղբյուրների, Լմբատը եղել է վանական համալիր, սակայն այսօր պահպանվել է միայն եկեղեցին»,-նշեց Տեր Լևոն քահանա Հովհաննիսյանը:

Լմբատավանքի ուխտի օրը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Լմբատավանք բերվեց սուրբ Ստեփանոսի մասունքը և մատուցվեց  Սուրբ Պատարագ՝ Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանի ձեռամբ։ Հավարտ Սուրբ Պատարագի սուրբ մասունքով կատարվեց  Անդաստանի կարգ ու մատաղի օրհնություն։ «Թեև Սուրբ Ստեփանոսի տոնը դեկտեմբերի առաջին շաբաթն է և անբարենպաստ եղանակի պատճառով, երբ սուրբ մասունքները բերվում էր Լմբատ, քչերն էին հաղորդակից դառնում, դրա համար օգտագործելով եկեղեցու վերաօծման օրը, կազմակերպեցինք նաև Սուրբ Ստեփանոսի մասունքների տեղափոխություն, որն այսօր կմնա եկեղեցում՝ հնարավորություն տալով շատ հավատացյալների մասնակցելու այս արարողությանը»,- նշեց Տեր Լևոն քահանա Հովհաննիսյանը:

Միջոցառումներին մասնակցելու նպատակով Լմբատ էին եկել ոչ միայն հավատացյալներ Շիրակի ու Արթիկի թեմերից, այլ նաև հարյուրավոր ուխտավորներ հանրապետության տարբեր տարածքներից:

Եկեղեցու մասին թեև  շատ տեղեկություններ չեն պահպանվել, բայց  ելնելով եկեղեցու ճարտարապետական տեսքից, այն  թվագրվում է 6-րդ դարի վերջ և 7-րդ դարի սկիզբ, եկեղեցում գտնվող որմնանկարները ևս ստեղծվել են նույն  ժամանակահատվածում: Թեև պատմությունից շատ բան հայտնի չէ վանքի մասին, սակայն հստակ է, որ այն եղել է վանական համալիր՝ իր խուցերով: 13-րդ դարից վանքը լքվել է: Եկեղեցին կրկին սկսել է  գործել միայն 21-րդ դարում՝ 2009 թվականին մնայուն քահանայով՝  Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի օրհնությամբ: Այսօր Լմբատավանքն ունի հավատացյալների մեծ հոսք: Կառուցումից հետո եկեղեցին հիմնովին վերանորոգվել է 12-13-րդ դարերում, տարածքը մասամբ բարեկարգվել է 90 ականներին, իսկ 2 տարի առաջ որմնանկարների վերականգնման իտալացի մասնագետ՝ Քրիստին Լամուղեի և  ճարտարապետ Արա Զարյանի կողմից սկսվեցին և այսօր արդեն ավարտին է հասցվել 7-րդ դարից պահպանված եզակի որմնանկարներից մեկի՝ անհայտ հեղինակի՝ Եզեկիել մարգարեի «Տիրոջ գալստյան տեսիլքը» որմնանկարի վերականգնման ու ամրակայման աշխատանքը:

«Սուրբ Ստեփանոս նախավկայի» եկեղեցին յուրահատուկ է հայ ճարտարապետության համար. վկայում են մասնագետները: Ճարտարապետն այս եկեղեցին այնպես է կառուցել, որ այն նման չլինի մյուս եկեղեցիներին՝ բացի մայր խորանի գմբեթարդից, հյուսիսային և հարավային մասերում ունի գետնից 3 մետր բարձրության վրա տեղադրված 2 այլ գմբեթարդներ, նման լուծմամբ՝ հայկական ճարտարապետության երկրորդ օրինակը չկա:
 

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»