Թեստ. բնավորությունն ըստ դիմահարդարման
ЛАЙФՄենք չենք էլ պատկերացնում, շատ բան ենք պատմում շրջապատին անգամ առանց խոսելու: Ձեր մասին կարող է պատմել ոչ միայն շրթունքների ձևը և աչքերի գույնը, այլև դիմահարդարումը:
1. Նվազագույն դիմահարդարում
Եթե ունենում եք թեթև դիմահարդարում, օրինակ օգտագործում եք միայն տուշ կամ շրթունքների փայլ, ապա Դուք…
- խիստ ինքնաբավ եք
- համարում եք, որ տղամարդուն պետք է գրավի Ձեր ներքինը, այլ ոչ թե արտաքինը
- հակված եք փոխզիջման
- վստահ եք Ձեր ուժերի վրա
- կարողանում եք վերլուծել
2. Դիմահարդարում՝ շեշտադրված աչքերով
Եթե դիմահարդարվելիս հիմնական շեշտը դնում եք աչքերին, ապա Դուք…
- դիտարկումներում կարող եք մրցակցության մեջ մտնել անգամ Շերլոկ Հոլմսի հետ
- գերադասում եք լուռ վերապրել Ձեր վերելքներն ու վայրէջքները
- բավական փակ եք
- նախընտրում եք լսել, այլ ոչ թե խոսել
- կարող եք տալ «թագավորության կեսը», միայն թե մենակ մնաք
3. Դիմահարդարում՝ շեշտադրված շրթունքերով
Եթե դիմահարդարվելիս հիմնական շեշտը դնում եք շրթունքներին, ապա Դուք…
- միշտ տեղյակ եք լուրերից
- խիստ զգայուն եք
- միշտ պատրաստ եք սիրախաղել գեղեցիկ տղամարդու հետ
- դժվար եք տանում միայնությունը
- սիրում եք լինել ուշադրության կենտրոնում
- շրջապատված եք երկրպագուների բանակով
4. Շատ վառ, երբեմն էքստրավագանտ դիմահարդարում
Եթե դիմահարդարվելիս շատ եք օգտագործում կոսմետիկա, ապա Դուք…
- շատ հաճախ եք անհանգստանում այս կամ այն պատճառով
- անինքնավստահ
- խոցելի հոգին թաքցնում եք մարտական երանգավորումով
- երբեմն մտածում եք, որ Ձեզ ոչ ոք չի սիրում և երբեք չի սիրի
- հիասթափվել եք տղամարդկանցից
1
Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень ...
2
За два месяца девять лет восполнится? «Паст»
3
Когда земля уходит из-под ног: «Паст»
4
Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBank
5
Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»




