Սոչիի կենտրոնում գտնվող արտադրական նշանակության շենքում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 50 մարդ
ОБЩЕСТВОՌԴ Սոչի քաղաքի արտադրական նշանակության շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով տարհանվել է 50 մարդ: Դեպքի վայրում աշխատում են հրշեջները: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության ներկայացուցիչը:
Նրա խոսքով` շաբաթ առավոտյան Սոչիի Գագարինի փողոցում գտնվող 4-հարկանի արտադրական նշանակության շենքում 150 քառակուսի մետր մակերեսով տարածքում հրդեհ է բռնկվել:
«Նախնական տվյալների համաձայն` այդ շենքը կապ ունի հացի գործարանի հետ: Զոհեր և տուժածներ չկան, տարհանվել է 50 մարդ», - ասել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրը հավելել է, որ տեղական ժամանակով ժամը 7:21-ին հրդեհը տարածվել է 200 քառակուսի մետր տարածքի վրա:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



