71.2 մլն դոլար. չինացի միլիարդատերը ռեկորդային գին է վճարել վարդագույն ադամանդի համար (լուսանկարներ, տեսանյութ)
ФОТОՀոնկոնգի ամենահարուստ բնակիչներից մեկը` Հենրի Չեն Կար-շունը, 71.2 մլն դոլարով գնել է աճուրդի հանված հազվագյուտ վարդագույն ադամանդը՝ ի հիշատակ հանգուցյալ հոր:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 70-ամյա տղամարդը ռեկորդ է սահմանել՝ վճարելով վարդագույն ադամանդի համար երբևէ առաջարկված ամենաբարձր գումարը:
Աղբյուրը մանրամասնում է, որ «Վարդագույն աստղ» թանկարժեք քարին տիրանալու համար պայքարել է 3 հոգի, սակայն Կար-շունի վճարած գումարն ամենաբարձրն է եղել:
Հետաքրքրական է, որ 59.60 կարատանոց ադամանդը գնելուց հետո միլիարդատերը վերանվանել է քարն ի պատիվ հոր:
Նշվում է, որ գնորդի ընտանիքը համարվում է Չինաստանի 4 ամենահարուստ և ազդեցիկ տոհմերից մեկը, որի ընդհանուր կարողությունը, ըստ հեղինակավոր Forbes հանդեսի, 17.9 մլրդ դոլար է:



1
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».
2
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
3
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил
4
В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности»
5
Цена серебра обновила рекорд - $57,86 за унцию



