Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Սուլթան» Էրդողանի «օսմանական» Թուրքիան դառնալու է ավելի անկանխատեսելի

БЛОГ

Արտյոմ Բալասանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վաղը Թուրքիայում կայանալու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, ինչի արդյունքում Թուրքիան խորհրդարանական համակարգից անցում է կատարելու նախագահական համակարգի`ընդլայնվելու են նախագահի լիազորությունները`հաշվի առնելով Էրդողանի քաղաքական հայացքներն ու ամբիցիաները տարածաշրջանին սպասում է«սուպերնախագահական» կամ «սուլթանական» տիպի Թուրքիա։

Քաղաքական, տնտեսական, ռազմական, տեղեկատավական բոլոր ռեսուրսները անհաջող հեղաշրջման փորձից հետո կենտրոնացել են Էրդողանի ու Արդարություն ու զարգացում կուսակցության ձեռքում։ Ընդդիմախոսները`հատկապես քրդական բլոկի շատ անդամները խորհրդարանից այժմ գտնվում են բանտերում`Էրդողանի դեմ հանդես եկող ԶԼՄ–ների մեծ մասը փակված է կամ վերցված պետության վերահսկողության տակ։ Բանակը, որը միշտ Թուրքիայի պատմության ընթացքում եղել է քեմալիստական գաղափարախոսության կրող և աշխարհիկ Թուրքիայի պաշտպան «զտվել» է`բոլոր կենտրոնական պաշտոններում գտնվում են Էրդողանին հավատարիմ մարդիկ։
Թուրքիայի բնակչության հատկապես կրոնական մասը, «գյուղական» Թուրքիան համակրում է Էրդողանին`նրա իսլամիստական, ազգայնական, պանթուրքիստական և պանիսլամական կոչերն ու ելույթները տեղ են հասնում ու ապահովում նրա բավականին մեծ`իրականում բարձր վարկանիշը։

Էրդողանը ներքին խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու համար, ինչպես նաև քրդական անջատողականության դեմ պայքարելու կոչերով ներխուժեց Սիրիայի հյուսիս`այնտեղ ձևավորելով բուֆերային գոտի։ Թուրքիայի ներսում տեղի են ունենում բամզաթիվ ահաբեկչություններ`թե հարավ–արևելյան քրդաբնակ շրջաններում, որտեղ վաղուց քաղաքացիական պատերազմ է թուրքական կանոնավոր բանակի ու Քրդական բանվորական կուսակցության միջև, իսկ խոշոր քաղաքներում`Ստամբուլ, Անկարա ժամանակ առ ժամանակ ԻՊ–ի անդամները ահաբեկչություններ են կազմակերպում։
Քաոսն ու վախի մթնոլորտը ձեռնտու են Էրդողանին, ով ցանկանում է ամեն գնով դառնալ «նոր սուլթան»`հասարակությունն ունի ուժեղ նախագահի կարիք, ով կարգի կհրավիրի թե քրդերին, թե կպայքարի ահաբեկչության դեմ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքական դաշտը «զտվել» է, Էրդողանը հասարակության աչքում մնում է միակ իրական թեկնածուն։ Թուրքիան այս տարիների ընթացքում կարողացել է տնտեսական աճ գրանցել`կառուցվում են խոշոր ենթակառուցվածքային նախագծեր`թունելներ, գազա և նավթամուղներ, Կարս–Թբիլիսի–Բաքու երկաթգիծը և այլն, ինչն էլ պետական հսկողության տակ գտնվող ԶԼՄ–ներով ներկայացվում է, որպես Էրդողանի ձեռքբերում և քաղաքականության արդյունք։
Էրդողանի հսկողության տակ են գտնվում նաև ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները, իսկ Թուրքիայի պես երկրում այդ լծակների շնորհիվ ապահովել հանրաքվեում ցանկալի արդյունք այդքան էլ բարդ չէ։ Քրդերն են այն ուժը, որոնք դեմ են լինելու փոփոխություններին, քանի որ այդ պարագայում Էրդողանն ունենալով անսահմանափակ լիազորություններ «վերջ կդնի» քրդական հարցին Թուրքիայում։

Ւնչ վերաբերվում է սահմանադրական փոփոխությունների ազդեցությանը հայ–թուրքական հարաբերությունների վրա, ապա «սուպերնախագահական» լիազորություններով օժտված Էրդողանն էլ ավելի կտրուկ է լինելու հայ–թուրքական սահմանը բացելու հարցում`նրա օրոք այդ սահմանը չի բացվելու`Անկարան սահմանի բացումը կապում է Ղարաբաղում զիջումների հետ, բացի այդ, կմեծանա Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ միջազգային արշավն`Էրդողանն ամեն ինչ անելու է, որ խոշոր պետությունները չճանաչեն Հայոց ցեղասպանությունը։ 
Ավելի են ամրապնդվելու Էրդողան–Ալիև կապերը`երկուսն էլ պաշտոնավարելու են մոտակա տասնամյակների ընթացքում միանձնյա ու ամրապնդելու թուրք–ադրբեջանական տանդեմը`բոլոր ուղղություններով։ Տարածաշրջանային քաղաքականության մեջ Էրդողանը կյանքի է կոչելու «նոր օսմանականության» քաղաքականությունն ու պանթուրքիստական գաղափարախոսությունն երկրի ներսում։ Թուրքական հասարակությունը դառնալու է էլ ավելի մոլեռանդ, ազգայնական, իսլամիստական, ինչն էլ վտանգելու է տեղի ազգային փոքրամասնությունների ֆիզիկական գոյությունը`հայեր, հույներ , հատկապես քրդեր։
Բալկաններում, Կենտրոնական Ասիայում, Կովկասում Էրդողանի «նոր Թուրքիան» աջակցելու է տեղի թյուրքական տարրին`Մերձավոր Արևելքում պանիսլամիստական ուղենիշի ներքո սունիներին`Ծոցի արաբական երկրների հետ հակաիրանական դաշինքն էլ ավելի է խորանալու։

Թուրքիան սահմանադրական փոփոխություններից հետո դառնալու է էլ ավելի կոշտ արտաքին քաղաքականությունում`բիրտ ու անզիջում երկրի ներսում ցանկացած ընդդիմադիր խոսքի ու ազգային, կրոնական փոքրամասնությունների հանդեպ, իսկ Էրդողանը փորձելու է ձևավորել սեփական անձի պաշտամունք`Աթաթուրքին մղելով հետին պլան ու դառնալով իսլամիստական, ազգայնական շրջանակների առաջնորդ։

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян