Երուսաղեմում Հարության մայր տաճարում Սուրբ կրակ է իջել
ОБЩЕСТВОԵրուսաղեմի Քրիստոսի Հարության մայր տաճարում հազարավոր ուխտավորների ներկայությամբ Սուրբ կրակ է իջել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Սուրբ կրակը հայտնվել է խորանում Երուսաղեմյան պատրիարք Թեոֆիլոս 3-րդի աղոթքի ժամանակ: Կրակը հայտնվել է Տիրոջ գերեզմանի տաճարի ներսի մատուռում, քարե դամբարանի վրա, որի վրա Ավագ Շաբաթ օրը դրված է եղել Քրիստոսի մարմինը: Հավատացյալները կրակից վառել են իրենց մոմերը և Սուրբ կրակը տարածել ողջ տաճարում:
Այս տարի Սուրբ Զատիկը նույն օրը նշում են քրիստոնեական բոլոր ուղղությունները: Ուխտավորների մեծ մասն իրենց համար սուրբ քաղաք են ժամանել ուրբաթ օրը: Հավատացյալների թվում բազմաթիվ հայ ուխտավորներ կան:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



