Ողջաբերդում վթարի հետեւանքով մեքենան հայտնվել է ձորում
ОБЩЕСТВОԿոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում ապրիլի 15-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Ողջաբերդ գյուղի վերնամասում «BMW» մակնիշի 37 CT 003 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Խ. Վ., 1992 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում (մոտ 20 մ):
Վարորդ՝ Խ. Վ.-ը և ուղևոր՝ Մ. Դ.-ը (1995 թ.) հոսպիտալացվել են «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



