Ծանրորդ Սմբատ Մարգարյանը դարձել է Մ-23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն
СПОРТԾանրամարտի Եվրոպայի Մ-23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սմբատ Մարգարյանը դարձավ արծաթե մեդալակիր:
Արմենպրես-ի հաղորդմամբ, 56 կգ քաշային Մարգարյանը երկամարտում գրանցել է 241 կգ արդյունք (102+139) և զբաղեցրել 2-րդ տեղը: Պոկում վարժությունում Մարգարյանը 5-րդն էր, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ:
Եվրոպայի Մ-20 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնում են Դավիթ Դավայանն ու Մարզպետ Մինասյանը (56 կգ), Ազատ Հակոբյանը (69 կգ), Նորայր Ավետիսյանը (85 կգ), Կարուշ Ղուկասյանն ու Սամվել Գասպարյանը (94 կգ): Մինչև 23 տարեկանների պայքարում մեր երկիրը ներկայացնելու են 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանն ու 94 կգ քաշային Միքայել Միքայելյանը:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



