Գյումրիում մեկնարկեց «Մշակույթների երկխոսություն» միջազգային 11-րդ գիտաժողովը
ОБЩЕСТВОԳյումրիում ապրիլի 15-ին մեկնարկեց «Մշակույթների երկխոսություն» միջազգային 11-րդ գիտաժողովը: Երաժիշտ-կատարողների IX «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում անցկացվող գիտաժողովը նվիրված է ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի 20-ամյակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փառատոնի կազմկոմիտեից, գիտաժողովին կմասնակցեն շուրջ հինգ տասնյակ գիտնականներ ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի հեղինակավոր բուհերից:
Ապրիլի 15-17-ն անցկացվող գիտաժողովի մասնակիցներին սպասում են բավական բազմաբովանդակ աշխատանքային օրեր՝ լիագումար նիստեր, քննարկումներ, հանդիպումներ, և ինչպես միշտ, այցելություններ Շիրակի տեսարժան վայրեր: Ավստրիայի, Վրաստանի, ՌԴ-ի, Չինաստանի, Բելառուսի, Թուրքմենստանի և այլ երկրների տարբեր գիտակրթական և մշակութային կառույցների ներկայացուցիչները հանդես կգան ինչպես իրենց, այնպես էլ հարևան երկրների մշակույթը ներկայացնող դասախոսություններով:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



