Աֆղանստանում առնվազն 10 խաղաղ բնակիչ է զոհվել
МЕЖДУНАРОДНОЕԱֆղնաստանի հարավում` Գիլմենդ նահանգում, առնվազն 11 խաղաղ բնակիչ է զոհվել, երբ վերջինների ֆուրգոնը պայթել է ճանապարհային ականի վրա: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Զոհերը հեռավոր Նավա շրջանից մեկնելիս են եղել նահանգի մայրաքաղաք Լաշկարգահ: «Պայթյունը շատ ուժեղ է եղել, եւ բոլորը, ովքեր գտնվել են ֆուրգոնում, զոհվել են», — հայտարարել է իշխանւթյունների ներկայացուցիչ Օմար Ժվակը: Նրա խոսքով` իշխանությունները փորձում են պարզել` արդյոք զոհերի մեջ կան կանայք ու երեխաներ:
Գիլմենդի ոստիկանապետը պայթյունի համար պատասխանատու է համարել «Թալիբան» արմատական խմբավորմանը նշելով, որ ականը տեղադրված էր ճանապարհին, որը հաճախ են օգտագործում զինծառայողները: Նրա խոսքով` հենց նրանք էին գրոհայինների թիրախը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



