Հարավային Կորեայից 300 000 թռուցիկ և թղթադրամ են արձակել ԿԺԴՀ
МЕЖДУНАРОДНОЕՀարավկորեացի ակտիվիստների խումբը հելիումով լցված փուչիկների օգնությամբ շուրջ 300 000 քարոզչական թռուցիկ է ուղարկել Հյուսիսային Կորեա:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, թռուցիկները արձակվել են Կիմպհո քաղաքից, որը գտնվում է երկրի հյուսիսարևմտյան մասում: Թռուցիկներում կազմակերպիչները քննադատում են հյուսիսկորեական ռեժիմը և երկրին մեղադրում ներկայիս ղեկավար Կիմ Չեն Ընի ավագ եղբայր Կիմ Չոն Նամի սպանության մեջ, որը տեղի է ունեցել Մալայզիայում այս տարվա փետրվարին:
Թռուցիկներից բացի 10 փուչիկի օգնությամբ ԿԺԴՀ է ուղարկվել $1 արժողությամբ 2000 թղթադրամ, 1000 USB-կրիչ, 1000 DVD-սկավառակ և 500 գրքույկ: Փուչիկներին կազմակերպիչները ամրացրել են Կիմ Չեն Ընի լուսանկարները` «մարդասպան» գրությամբ, ինչպես նաև նրա եղբոր լուսանկարը` «մահացած մարդ» գրությամբ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



