էլինա Դանիելյանը շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում հաղթել է ադրբեջանցուն
СПОРТԱպրիլի 15-ին Ռիգայում խաղացվել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության հինգերորդ տուրը (144 մասնակից, 11 տուր):
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանը ներկայացնում են ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը և Մարիա Գևորգյանը:
Հինգերորդ տուրում Դանիելյանը հաղթել է ադրբեջանցի Գունայ Մամադզադային: Գալոյանը նույնպես հաղթանակ է տարել:
Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Գևորգյանը պարտվել է:
Դանիելյան` 4 միավոր (10-րդ տեղ), Գևորգյան, Գալոյան, Մկրտչյան` 2.5-ական միավոր (համապատասխանաբար 68-րդ, 72-րդ, 84-րդ տեղեր):
Առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհիները կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



