Մեսսիի որակազրկումն Արգենտինայի հավաքականում կարող է կրճատվել 2 խաղով
СПОРТ«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ ԱԱ-2018-ի ընտրական փուլի 4-խաղյա որակազրկումը կարող է կրճատվել:
Ինչպես գրում է «La Nacion»-ը, եթե Մեսսին մայիսի 4-ին մեկնի Շվեյցարիա և հանդիպի ՖԻՖԱ-ի ներկայացուցիչներին գործի քննման ժամանակ, ապա, ամենայն հավանականությամբ, նրա որակազրկումը 2 խաղով կկրճատվի:
Արգենտինայի ֆուտբոլի Ասոցիացիայի նախագահ Կլաուդիո Տապիան մտադիր է անձամբ զրուցել Մեսսիի հետ, որպեսզի համոզի նրան մեկնել Շվեյցարիա:
«Բարսելոնայի» հարձակվողը 4 խաղով որակազրկվել էր ԱԱ-2018-ի ընտրական փուլի՝ Չիլիի հետ խաղում (1:0) եզրային մրցավարին վիրավորելու համար: Անձամբ Մեսսին ասել է ,որ չի վիրավորել մրցավարին, պարզապես խոսքերն արտաբերել է օդի մեջ:
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
3
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
4
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
5
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле



