Էնրիկե. Հնարավոր է՝ Յուվենտուսի հետ խաղանք 8 հարձակվողով
СПОРТ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նշել է, որ թիմը ռիսկի կդիմի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում՝ «Յուվենտուսի» հետ.
«Իհարկե, խաղի որոշակի պահի մենք մոտ կլինենք քամբեքի: Մենք շատ անգամ ռիսկի կդիմենք:
Հնարավոր է՝ «Յուվենտուսի» հետ խաղանք 8 հարձակվողով. միևնույն է՝ կորցնելու ոչինչ չունենք: Երկրպագուները պետք է հավատան ֆուտբոլիստներին, որոնք արդեն հաղթել են ամեն ինչ:
Մենք չեմպիոնների թիմ ենք: Պարզապես «Բարսելոնայի» երկրպագուները սովոր են բելուգայի ձկնկիթին, բայց միշտ չէ, որ հնարավոր է տարեցտարի պահել նշաձողը»,- Էնրիկեի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:
«Բարսելոնայի» և «Յուվենտուսի» միջև պատասխան խաղը կկայանա ապրիլի 19-ին կատալոնացիների դաշտում: Սեփական հարկի տակ թուրինցիները ջախջախեցին մրցակցին 3:0 հաշվով:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



