Զանազանյանից վառ հիշողություններ կմնան. Արամ Հակոբյան
ОБЩЕСТВО«Արարատ-73»-ի լեգենդար ավագ Հովհաննես Զանազանյանի մահվան գույժը մեծ վիշտ է առաջացրել հայկական ֆուտբոլում: Վերջինիս սան Արամ Հակոբյանն armsport.am-ի զրույցում կիսվեց իր համար շատ ցավալի իրողությամբ և Զանազանյանից մնացած հուշերով:
«Հովհաննես Զանազանյանը մեծ դեր է ունեցել իմ՝ ոչ միայն որպես ֆուտբոլիստ ձևավորման, այլ նաև որպես անձնավորություն կազմավորման գործում: Նրա մահը մեծ կորուստ է բոլորիս համար. ցավոք՝ հիվանդությանը հաղթել չստացվեց... խորը ցավակցություններ եմ հայտնում:
Զանազանյանից վառ հիշողություններ ու պահեր կմնան: Նա միշտ եղել է հոգով բարի և ժպտադեմ. քիչ մարզիչներ են այդպիսին: Նա իր գործի իսկական նվիրյալ էր: Ես միմիայն դրական հիշողություններ եմ պահպանելու իրենից»:
1
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
2
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
3
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
4
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...
5
Политическая месть ценой экономической безопасности: «Паст»



