Կաթնաղբյուրի դպրոցի նախկին տնօրենը տուգանվեց 200 հազար դրամով. կեղծ փաստաթղթեր էր կազմել
ОБЩЕСТВОԼոռու մարզի Կաթնաղբյուր գյուղի դպրոցի նախկին տնօրեն, թոշակառու Ալմաստ Սավթալյանը կեղծ փաստաթղթեր կազմելու համար տուգանվել է 200 հազար դրամով:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ալմաստ Սավթալյանը 9 տարի աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում եւ այդ ընթացքում պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել, ինչպես նաեւ կազմել եւ հանձնել է կեղծ փաստաթղթեր: Իրավապահներն այս դեպքով սկսել են զբաղվել, երբ նա արդեն թոշակի էր անցել:
Մինչեւ դատաքննություն սկսելը ամբաստանյալը միջնորդել է արագացված քննություն անցկացնել: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը թոշակառու կնոջը մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով եւ տուգանել 200 հազար դրամով:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



