Ավելի քան 60 երեխաներ են զոհվել Հալեպում ահաբեկչության հետևանքով. ՅՈւՆԻՍԵՖ
ОБЩЕСТВОԱվելի քան 60 երեխաներ են զոհվել շաբաթ օրը Հալեպի արվարձան Ռաշիդինում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) գլխավոր տնօրեն Էնթոնի Լեյքը։ Նա դատապարտել է դաժան հարձակումը խաղաղ բնակիչներով ավտոբուսների շարասյան վրա և կոչ արել վերջ դնել Սիրիայում արյունահեղությանը։
«Այժմ ողջ մնացածները ստիպված են հաշտվել նոր սարսափելի կորստի հետ»,-ասվում է ՅՈւՆԻՍԵՖ-ի ղեկավարի հայտարարությունում։ Նրա խոսքով՝ ողբերգությունը պետք է մղի բոլորին օգնություն ցուցաբերելու սիրիացի երեխաներին և պարգևելու հույս առ այն, որ նրանք, ովքեր ունեն սիրտ և այդ պատերազմին վերջ դնելու հնարավորություն, կանեն դա։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



