Այսօր հանգուցյալների հիշատակին նվիրված օր է` մեռելոց
ОБЩЕСТВОԱյսօր հանգուցյալների հիշատակին նվիրված օր է՝ մեռելոց: Երեկ Հայ եկեղեցին նշում էր Քրիստոսի Հարության տոնը, և ինչպես այս, այնպես էլ Հայ առաքելական եկեղեցու մյուս տաղավար տոների հաջորդ օրը եկեղեցում կատարվում է մեռելոցին նվիրված հատուկ կարգ, որից հետո մարդիկ կարող են այցելել հարազատների շիրիմներին:
Տաղավար տոներ են կոչվում Հայ Առաքելական եկեղեցու հինգ Տերունի տոները, որոնք ունեն շաբաթապաս (Պահք), նավակատիք, մեռելոց և տևում են մի քանի օր։ Այդ տոներն են՝ Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Զատիկ, Վարդավառ, Վերափոխումն Սբ. Աստվածածնի և Խաչվերաց։
Կառավարության որոշմամբ՝ այսօր ոչ աշխատանքային օր է: 2017 թվականի ապրիլի 17-ի աշխատանքային օրը տեղափոխել 2017 թվականի մայիսի 6-ը` շաբաթ օրը:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



