Լոնդոնի ակումբի այցելուներն այրվածքներ են ստացել թունավոր նյութից
ОБЩЕСТВО Լոնդոնի հյուսիսարեւելյան շրջանի Դալսթոնի գիշերային ակումբում առնվազն 11 մարդ այվածքներ Է ստացել չպարզված «թունավոր նյութի» ներգործությունից: Ոստիկանությունում կանչն ստացվել Է գիշերվա ժամը մոտավորապես 1:10-ին: Սիդվոթ սթրիթի ակումբի հարյուրավոր այցելուներ տարահանվել են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ոստիկանների խոսքով՝ ինը տուժածների բժշկական օգնություն Է ցույց տրվել տեղում, ինչից հետո նրանք հիվանդանոց են տեղափոխվել ոչ մեծ այրվածքներով: Եվս երկուսն անհետաձգելի օգնության բաժանմունք են դիմել ինքնուրույն: Նրանց վերքերը վտանգավոր չեն կյանքի համար:
Տարահանման պահին գիշերային ակումբում եղել Է շուրջ 600 մարդ: Կատարվում Է հետաքննություն, առայժմ ոչ ոք ձերբակալված չԷ, հայտնել են Սքոթլանդ յարդում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



