Իրանը պատրաստ Է պաշտպանել նավթի հանույթի կրճատման համաձայնագրի երկարացումը
ЭКОНОМИКА Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտարարել Է, որ նավթի արդյունահանման կրճատման համաձայնագրի մասնակից երկրների մեծամասնությունը ցանկանում Է երկարացնել այն: Իրանն իր հերթին պատրաստ Է պաշտպանել գործարքի երկարացումը, եթե դրա մասնակիցները գան նման որոշման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Իրանը նույնպես պաշտպանում Է այդ որոշումը: Եթե մյուս երկրներն այն պաշտպանեն, Իրանը եւս այդպես կվարվի»,- Զանգանեի խոսքը մեջբերել Է ISNA գործակալությունը:
ՕՊԷՔ-ն անցյալ տարվա նոյեմբերի 30-ի նիստում պայմանավորվել Է իր օրական արդյունահանումը հոկտեմբեր ամսվա մակարդակի համեմատությամբ կրճատել 1,2 մլն բարելով:
Համաձայագրի երկարացման հարցը քննարկվելու Է մոնիթորինգային կոմիտեի՝ մայիսին կայանալիք նախարարական հանդիպմանը:
Համաձայնագրի երկարացման օգտին արդեն հանդես են եկել Քուվեյթը, Օմանը, Վենեսուելան, Իրաքը, Ադրբեջանը, Ալժիրը: Անցած շաբաթ ԶԼՄ-ները, հղում անելով աղբյուրների, հայտնել Էին, որ Սաուդյան Արաբիան նույնպես պաշտպանում Է գործարքի երկարաձգումը: Ռուսաստանն առայժմ հայտարարում Է, որ այդ մասին խոսելը դեռեւս վաղ Է: Սակայն, ինչպես ապրիլի սկզբին հայտնել Է ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, նախարարությունն արդեն այդ հարցը քննարկել Է ռուսական նավթընկերությունների հետ եւ կառավարությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



