Հայաստանի բոլոր ավտոճանապարհներն անցանելի են
ОБЩЕСТВОԿալիֆոռնիայի Ռիվերսայդի համալսարանի գիտնականերն սմարթֆոնների համար ստեղծել են ապակի, որն ինքնավերականգնվելու ունակություն ունի: Ինչպես հայտարարել Է գիտական խմբի ղեկավար Չաո Վանը՝ ներկայացնելով նոր նյութը, ապակին շատ կայուն Է զանազան ճաքերի, քերծվաքների եւ կտրվածքների առաջանալու նկատմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեր ստեղծած ապակին կարող Է անցկացնել Էլեկտրական հոսանք, ուստի որպես սմարթֆոնների եւ այլ շարժական տեխնիկայի դիսփլեյներ դրա օգտագործումը շատ նպատակահարմար Է թվում»,- պարզաբանել Է գիտնականը:
Ինչպես նա Է պնդում, եթե ստեղծված նյութը ջարդվի երկու մասի, ապա երկու կեսերը կարող են լիովին վերականգնվել եւ սերտաճել ընդամենը մեկ օրում: Այն նաեւ մեծ ճկունություն ունի եւ կարող Է ձգվել՝ 50 անգամ ավելի երկար դառնալով սկզբնական չափից:
Չաո Վանը համոզմունք Է հայտնել, որ նոր ապակին շուկա դուրս կգա արդեն առաջիկա երեք տարվա ընթացքում եւ «կփոխի մեր առօրյա կյանքը»:
Մասնագետները համոզված են, որ իրենց նյութը, բացի սմարթֆոններից, կարելի Է նաեւ օգտագործել ռոբոտներ եւ այլ տեխնիկա ստեղծելիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
2
Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»
3
Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов
4
МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событий
5
Для власти закона не существует։ «Паст»



