«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր պայմանագիր կառաջարկի Իբրահիմովիչին
СПОРТԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել թիմի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Mirror-ը, անգլիական ակումբը պատրաստվում է ևս մեկ տարով երկարաձգել Իբրահիմովիչի պայմանագիրը` նրան առաջարկելով տարեկան 20 միլիոն ֆունտ սթերլիգ աշխատավարձ:
Զլատան Իբրահիմովիչի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում, սակայն բրիտանական մամուլն արդեն իսկ ողողված է լուրերով, որ անգլիական ակումբը ցանկանում է թիմում պահել 35-ամյա հարձակվողին:
Իբրահիմովիչն Անգլիայի առաջնությունում մասնակցել է 28 խաղի` դառնալով 17 գոլի հեղինակ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



