Որոշումս արդեն կայացրել եմ և պետք է լինեմ ամուսնուս կողքին. Մարիամ Մելիքյանը՝ Թուրքիայում ապրելու և Հայաստան գալու պատճառների մասին
ФОТОLife.panorama.am-ը գրում է
Մարիամ Մելիքյանը, ով ամուսնությունից հետո հիմնականում ապրում է Ստամբուլում, այս օրերին Երևանում է: Life.panorama.am-ին դերասանուհին պատմել է վերադարձի պատճառների մասին, ինչպես նաև անդրադարձել վերջերս իր հասցեին հնչած քննադատություններին:
«Վերադարձել եմ, քանի որ եղբայրս հայրիկ է դարձել: Եկել եմ հատուկ տեսնելու եղբորս նորածնին, սակայն ստիպված եմ շուտ վերադառնալ. Հավանաբար 15 օր հետո կրկին Ստամբուլ կգնամ»,- պատմեց մեր զրուցակիցը:
Մարիամ Մելիքյանը շեշտեց՝ սխալ են այն լուրերը, թե նա այլևս Ստամբուլում է ապրելու.
«Մենք Ստամբուլում ենք, քանի որ այդպես է պահանջում ամուսնուս աշխատանքը: Այս պահին մտադրություն ունենք բիզնես հիմնել Երևանում կամ Մոսկվայում, այնպես որ սխալ են այդ կարծիքները, թե ես մշտապես Ստամբուլում եմ ապրելու: Հավատացեք, այնտեղ ապրելն առաջին հերթին ինձ համար է դժվար, ես հեռու եմ հարզատներիցս ու իմ սիրելի երկրից, սակայն որոշումս արդեն կայացրել եմ և պետք է լինեմ ամուսնուս կողքին: Համակարպվելուց և հանդուրժելուց այլ բան ինձ չի մնում, իմ ընտանիքն ինձ համար շատ կարևոր է»,- հստակեցրեց մոդել, դերասանուհին:
Մարիամ Մելիքյանը շարունակում է նկարահանվել «Change» սիթքոմում.
«Պայմանավորվեցինք, որ իմ սյուժետային գիծը կշարունակվի սկայպի միջոցով: Ըստ սցենարի՝ իմ հերոսուհին ԱՄՆ-ում է: Ասեմ, որ բավականին հեշտ է հեռվից հեռու այս սիթքոմի մասնակիցը լինելը: Ամեն բան շատ հարթ է անցնում»,- ավելացրեց նա:
Խոսելով Ստամբուլում իր զբաղվածությունից՝ Մարիամը պատմեց, որ օրվա մեծ մասը բալիկի խնամքին է նվիրում.
«Այնտեղ դեռևս դայակ չունեմ ու ինքս եմ հոգում բալիկիս հետ կապված բոլոր հարցերը: Ինձ դուր է գալիս իմ առօրյան, ես հնարավորություն ունեմ վայելել դստերս մանկությունը, իսկ դրանից ավելի հաճելի բան աշխարհում չկա»,- պատմեց դերասանուհին ու շարունակեց.
«Աղջիկս արդեն 1.5 տարեկան է: Նա շատ հետաքրքիր բալիկ է, անչափ ակտիվ է, ինչը էլ ավելի դժավարացնում է նրա խնամքը, բայց միևնույն է, ինձ հաճելի է: Նրա հետ մեր օրերը շատ հետաքրքիր են անցնում, սկսել է արդեն մամա, պապա ասել և ազատ քայլել»:
Հարցին, թե բալիկի վրա ինչպե՞ս են անդրադառնում անընդհատ տեղափոխություններն ու տարբեր լեզուները, Մարիամը նշեց.
«Իր համար սա իսկապես դժվար է: Տարբեր լեզուներ լսելը ազդում է, որպեսզի շուտ խոսի: Տանը մենք խոսում ենք հայերեն, մուլտֆիլմներ դիտում է անգլերենով կամ ռուսերենով, իսկ դրսում լսում է թուրքերեն: Արդյունքում՝ չի կողմնորոշվում, թե ինչ լեզվով պետք է խոսի: Ամեն դեպքում, առաջին բառերը հայերենով է ասում, վստահ եմ, հետագայում էլ հայերենով կշարունակի խոսել»:
Զրույցի ընթացքում անդրադարձանք նաև վերջերս Մարիամ Մելիքյանի թողարկած տեսանյութին, որտեղ ինքն ու դուստրը մեքենայում թուրքական երաժշտություն էին լսում: Սա մեծ քննադատությունների առիթ էր հանդիսացել, որի մասին խոսելիս՝ դերասանուհին շեշտեց.
«Մենք մեքենայում ռադիո էինք լսում, որի ժամանակ հնչում էր թուրքական երաժշտություն: Չեմ կարծում, որ դա սարսափելի բան է: Արվեստն արվեստ է, ավելին ասեմ՝ վերջերս Թուրքիայում ամեն քայլափոխի կարելի է լսել հայկական երգեր: Օրինակ՝ Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի համատեղ «Մի գնա» երգը հիմա ամենատարածված հիթն է այնտեղ: Այն կարելի է լսել սրճարաններում, ռադիոյով: ինքս ինձ շատ լավ եմ զգում, որ մեր երգիչներին լսում են երիտասարդ թուրքերը ու լիցքաթափվում են մեր երգերի ներքո: Ինչ վերաբերվում է իմ՝ թուրքական երաժշտություն լսելուն, կրկնվեմ՝ դա պարզապես ռադիոյով էր հնչում: Ես ապրում եմ, և չեմ կարծում, թե կյանքս կոնտրոլի տակ պետք է դնեմ, միայն նրա համար, որ մարդիկ չքննադատեն: Ամեն մեկն իր կյանքը ունի, թող իր կյանքն ապրի»:
Первый пилотный контейнер из Индии прибыл в Махачкалу по коридору «Север-Юг»
Крупная победа «Реала» (видео)
Число убитых и раненых в секторе Газа приближается к 150 тыс.
Бабушка из Замбии стала иконой стиля, благодаря нарядам модной внучки
В Армении полицейские обезвредили мужчину, угрожавшего взорвать гранату
Первый армянский ресторан Tsaghkunk Restaurant & Glkhatun удостоен награды DISCOVERY AWARD 2025 от La LISTE
Посол России в Армении посетил Российско-Армянский университет
The Guardian: Индия резко раскритиковала подписанный в Баку документ
Верховный лидер Ирана призвал вынести премьер-министру Израиля смертный приговор
Euronews: Многие разочарованы подписанным в Баку соглашением
BBC: Почему климатический саммит в Азербайджане не оправдал ожиданий?
В Турции произошло землетрясение
Армения ухудшила свои позиции в мировом рейтинге по скорости интернета
В районе Арагаца идет снег
Курсы валют в Армении
Жители двух многоэтажных домов Еревана оказались в отчаянном положении
Эксперт: Неправильный выбор народа на предстоящих выборах приведет к потере Армении
Глава МИД Армении поздравил Маку Бочоришвили с назначением на пост министра иностранных дел Грузии
На аукцион Sotheby's выставят редчайший экземпляр знаменитой книги Маккиавели «Государь»
Летевшего из Еревана канадского журналиста не впустили в Турцию после критики в адрес Азербайджана
КГД: Как предоставляется странам ЕАЭС информация о ввезенных в Армению транспортных средствах?
Президент Польши прибыл в Армению
США разместят HIMARS в Японии на случай чрезвычайной ситуации с Тайванем
Мирзоян не примет участия в совместном заседании министров иностранных дел, глав МО и секретарей СБ ОДКБ
Овик Агазарян встретился с Аленом Симоняном
Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеРасплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки!Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаДудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseПраздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семейРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг ПристПокорение арктической сцены Степанакертским русским драматическим театром
«Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеГенрих Мхитарян начал писать автобиографиюФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Министр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеЗеленский: У Украины есть все шансы закончить войну в следующем году
Цены на газ в Европе растут
В блоке «Армения» прокомментировали мысль Пашиняна про «Западный Азербайджан»
Ученые разработали пластырь, контролирующий артериальное давление в режиме нон-стоп
Интересные киноленты, которые вы могли пропустить
Пашинян: Попросил Овика Агазаряна сложить мандат - надеюсь, моя просьба не останется без отклика
Оппозиция анонсировала масштабную протестную акцию в ТбилисиРоссия заявила, что Франция и Британия «ответят» за помощь Украине
Крупная победа «Интера» (видео)
Прокуратура Азербайджана не позволила международному адвокату Рубена Варданяна посетить Баку
Минобороны: Россия хочет разделить украинские территории на три части