Աճուրդով կվաճառեն Հեմինգուեյի սիրային նամակը Մառլեն Դիտրիխին
ОБЩЕСТВО Նամակը, որով Էռնեստ Հեմինգուեյը սեր Է խոստովանել դերասանուհի Մառլեն Դիտրիխին, դրվել Է աճուրդի: Լոտը գնահատվում Է 30 հազար դոլար եւ կվաճառվի մայիսի 4-ին Նյու Յորքի Swann աճուրդային սրահում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Հեմինգուեյը նամակը Դիտրիխին Է ուղարկել 1952 թվականի օգոստոսին Կուբայից, որտեղ այն ժամանակ ապրում Էր: Դրանից մեկ տարի առաջ դերասանուհին խոստովանել Էր, որ նրա լուսանկարը պահում Է սնարին
Հեմինգուեյը եւ Դիտրիխը ծանոթացել են 1934 թվականին եւ այդ ժամանակվանից ի վեր կանոնավոր նամակագրական կապ են պահպանել: Ըստ որում գրողը եւ դերասանուհին կապերի մեջ չեն եղել: Նամակում Հեմինգուեյը դա բացատրում Է նրանով, որ իրենք դարձել են «ոչ միաժամանակյա կրքի զոհեր»:
Այնուամենայնիվ, ուղերձում նա քանիցս սեր Է խոստովանում Դիտրիխին: Մասնավորապես, Հեմինգուեյը գրում Է. «Խնդրում եմ, իմացի՛ր, որ ես միշտ սիրում եմ քեզ: Երբեմն ես մոռանում եմ քո մասին, ինչպես մոռանում եմ նաեւ այն, որ սիրտս բաբախում Է: Բայց այն բաբախում Է միշտ»:
Նամակն ստորագրված Է. «Սիրով, միստր Պապա»:
Հոլիվուդյան աստղի եւ նոբելյան դափնեկրի նամակագրությունը մասնակիորեն պահվում Է արխիվներում, իսկ մասնակիորեն Էլ նրանց ժառանգների մոտ: Դիտրիխի թոռները վերջին մի քանի տարում արդեն աճուրդի են հանել գրողից նրա ստացած նամակները:
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»
3
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
4
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
5
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»



