Ռուսաստանցիների մեծամասնությունը բացասական գնահատական Է տվել ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերություններին
МЕЖДУНАРОДНОЕՌԴ-ում անցկացված հարցման մասնակիցների ավելի քան 80 տոկոսն այսօր բացասական գնահատական Է տալիս Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններին՝ դրանք համարելով լարված, սառը կամ թշնամական, ընդ որում՝ հարցվածների միայն երրորդ մասը մոտակա հեռանկարում դրանց բարելավման հույս ունի, իսկ 15 տոկոսը երկկողմ հարաբերությունների վատացում Է սպասում: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) կատարած հարցման արդյու նքներից:
«ՀԿՈւՀԿ-Սպուտնիկ» համառուսաստանյան հարցումը հեռախոսային հարցազրույցի եղանակով անցկացվել Է 2017 թվականի ապրիլի 11-12-ին 1,2 հազար մասնակիցների շրջանում: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 3,5 տոկոսը:
Սոցիոլոգները հաշվարկել են ռուս-ամերիկյան հարաբերությունների ինդեքսը, որն արտացոլում Է ռուսաստանցիների կողմից երկկողմ հարաբերությունների գնահատումը: Ինդեքսը չափվում Է կետերով, դրա մեծությունը կարող Է տատանվել մինուս 100-ից մինչեւ 100. որքան բարձր Է ցուցանիշը, այնքան ավելի լավ են ռուսաստանցիները գնահատում երկու երկրների հարաբերությունները:
Վերջին մեկ ամսում այդ ինդեքսի մեծությունն զգալիորեն նվազել Է. եթե ընթացիկ տարվա մարտին այն հավասար Էր 45 կետի, ապա ապրիլին ընկել Է մինչեւ 68 կետ: Այդուհանդերձ, դա ինդեքսի ամենացածր ցուցանիշը չԷ ՀԿՈւՀԿ-ի ուսումնասիրությունների ընթացքում: Այսպես, 2014 թվականի նոյեմբերին այն կազմել Է 83 կետ, իսկ 2016 թվականի հոկտեմբերին 82 կետի նշագծին Էր:
Հարցվածների մեծամասնությունը (82 տոկոսը) բացասական գնահատականներ են տվել երկկողմ հարաբերությունների վիճակին: Այսպես, ՀԿՈւՀԿ-ի տվյալներով՝ մասնակիցների 42 տոկոսը ռուս-ամերիկյան հարաբերությունները համարում Է լարված, 28 տոկոսը՝ սառը, 12 տոկոսը՝ թշնամական, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».
2
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
3
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил
4
В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности»
5
Цена серебра обновила рекорд - $57,86 за унцию



