Ովքեր են հայկական շոու-բիզնեսի ամենաոճային տղամարդ աստղերը
ЛАЙФBlognews.am-ը գրում է
Մենք սովոր ենք հաճախ խոսել, քննարկել հայկական շոու բիզնեսի կանանց և աղջիկների ոճը, բայց տղամարդկանց երբեմն անտեսում ենք: Բայց հայկական շոու բիզնեսում էլ ոճային տղամարդկանց պակաս չի զգացվում, ներկայացնում ենք նրանց մի քանիսին:
Արամե
Երգիչ Արամեին չգրել այս ցուցակում, պարզապես սխալ կլիներ: Չնայած բարձրահասակ հասակին, նա բավականին հետաքրքիր է ընտրում իր հագուստը: Ի դեպ ինչպես հաճախ երգիչն է գրում իր սոց կայքերում, հենց մայրն է կարում նրա այդքան գեղեցիկ պիճակները, դե իսկ առօրյում երգիչը նախընտրում է կրել գլխարկներ և սպորտային հագուստ:
Արմեն Գալյան
Չնայած Արմեն Գալյանը մասնագիտությամբ ոճաբան է, բայց միևնույն ժամանակ չի մոռանում կերտել սեփական ոճը: Նրան միշտ կարելի է տեսնել ոճային լուքով և նշանակություն չունի՝ առօրյայում, թե կարևոր միջացառումներին: Լայնեզր գլխարկներ, սպորտային կոշիկներ, պիճակներ, ինչպես նաև համարձակ և գունավ հագուստ. սա Գալյանի զգաստապահարանի մի մասին է կազմում:
Արտյոմ Կարապետյան
Հաղորդավար Արտյոմ Կարապետյան տղամարդկանց այն տեսակին է պատկանում, ով մանրակրկիտ է ընտրում իր հագուստը: Արտյոմի զգեստապահարանում գունավոր հագուստը գերակշռում է: Նա թե իր եթերների և թե առօրյայում միշտ ոճային տեսք ունի:
Արման Խարազյան
Հաղորդավար Արման Խարազյանը չնայած վարած լուրջ հաղորդումներին, նա բավականին ոճային է հագնում: Ընտրված պիջակները, վերնաշապիկները միշտ տեղին և համապատասխան են լինում: Արմենը առօրյայում է պահպանում իր ոճը, նրան հաճախ կարելի տեսնել պիճակում, կամ ինչ որ ոճային վերանշապիկով՝ սվիտրը ուսերին գցած: Դրա համար նրան չգրել այս տասնյակում հանցագործություն կլիներ:
Հրաչ Մուրադյան
Հրաչ Մուրադյանին հաճախ են ընդգրկում ոճային տղամարդկանց ցուցակում: Բնական է՝ նա իրոք մետրոսեքսուալ տղամարդ է: Հրաչի յուրաքանչյուր պիճակ խնամքով և մտածված է ընտրված, նա այն արտիստներից է, ում վստահ կարելի է ասել՝ ունի ներքին ճաշակ և կարիք չունի ոճաբանի:
Ավետ Բարսեղյան
Հաղորդավար Ավետ Բարսեղյանն արդեն երկար ժամանակ է հանդես է գալիս իր սեփական ստեղծած ուրույն ոճով: Այսպես ասած արվեստագիտական ոճ: Նրա գլխարկները, ժիլետները, շարֆերն և անգամ կոշիկները բավականին համապատասխանում են այն կերպարին, որում հանդես է գալիս Ավետը: