Ֆիլիպիններում փոթորկի հետեւանքով ավելի քան 120 ձկնորս է կորել
ОБЩЕСТВОՖիլիպինների հյուսիսում փոթորկի հետեւանքով 121 ձկնորս ու 23 նավ է անհետ կորել: Այս մասին գրում է Սինխուա գործակալությունը:
31 հոգու հաջողվել է փրկել: Լոսուն կղզում էլ 2 մարդ է զոհվել: Ընդհանուր առմամբ, փոթորկի հետեւանքով ավելի քան 190 հազար մարդ է տուժել:
Wall Street Journal-ի փոխանցմամբ, այսօր փոթորիկը հասել է Չինաստանի հարավային շրջաններ: Գուանդուն գավառում տասնյակ հազարավոր մարդկանց են տարհանել:
Մուժիգե (կորեերենից թարգմանաբար՝ ծիածան) անվանումը ստացած թայֆունը կարող է հասնել նաեւ Հայնան կղզի, ուր հազարավոր չինացիներ են ժամանել՝ Ազգի օրվա առիթով տոնակատարությունների մասնակցելու նպատակով: Կղզում երկաթուղային եւ օդային հաղորդակցությունը դադարեցվել է:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



