Այս կինն իր նորածին երեխային թողեց հիվանդանոցում. 20 տարի անց նա իմացավ, որ դուստրը հայտնի աստղ է դարձել
ФОТОԵրբեմն երեխաներ են ծնվում, որոնց ծնողները, ելնելով ինչ-ինչ պայմաններից, նրանց մասին հոգ տանել չեն կարողանում։ Յուրաքանչյուր մայր դրա համար իր պատճառն է ունենում։ Բայց ի՞նչ եք կարծում, այդ մայրերը երբևէ մտածում են, թե ի՞նչ եղավ իրենց երեխայի հետ։ Ռուսաստանցի մի կին ցնցվել է, երբ իմացել է, որ իր դուստրը, ում ինքը լքել էր, դարձել է հայտնի է։
Երբ Նատալիա Վալտիշևան Տատյանա անունով աղջիկ ունեցավ Ռուսաստանի ոչ մեծ գյուղերից մեկում, նա որոշեց թողնել երեխային, որովհետև նա ծնվել էր թերի ոտքերով։
Փոքրիկը ապրել է քիչ ապահովված մանկատանը Ռուսաստանում, քանի դեռ 13 ամսականում նրան չորդեգրեց ԱՄՆ-ից մի զույգ՝ Բեթը և Ստիվը։ Նոր ծնողները միանգամից սիրեցին աղջկան, տարան նրան Ամերիկա ու նոր անուն տվեցին՝ Ջեյսիկա։
Աղջկա ստորին վերջույթները չկային, բայց նա սովորեց քայլել պրոթեզներով։ Փոքր հասակում Ջեյսիկան սիրում էր լողալ ու պատկերացնում էր իրեն ջրահարս։ Մեծանալուն զուգահեռ նա ավելի ու ավելի էր սիրում լողը, ինչը արդյունքում աղջկան դարձրեց Պարօլիմպիական խաղերի չեմպիոն։
Լողալիս Ջեյսիկան չի օգտագործում պրոթեզները։ Նա լողում է ձեռքերի ու ոտքերի վերին հատվածնրի օգնությամբ։
Ջեյսիկան ու նրա հարազատ մայրը 2013-ին հանդիպել են։ Նատալիան շոկի մեջ է ընկել՝ իմանալով, թե ով է դարձել իր աղջիկը։
Հարցազրույցի ժամանակ Ջեյսիկան ասել է, որ իր մոր հանդեպ ոչինչ բացի սիրուց չի զգում ու շատ ուրախ է, որ գտել է նրան։