Apple-ի համահիմնադիրը կանխագուշակել Է, որ մարդիկ կապրեն անապատում
МЕЖДУНАРОДНОЕApple կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը պատմել Է իր այն տեսլականի մասին, թե աշխարհում ինչ տեղի կունենա 2075 թվականին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով USA Today-ին:
Նրա խոսքով՝ Apple ընկերությունը «գոյություն կունենա երկար ժամանակ, ճիշտ ինչպես IBM-ն», որը հիմնվել Է 1911 թվականին: «Ծիծաղելի կլիներ, եթե Apple-ը չապրեր մինչեւ 2075 թվականը: Նույն բանը վերաբերում Է նաեւ Google-ին ու Facebook-ին»,- կարծում Է նա:
Վոզնյակը նաեւ պատմել Է, որ 2075 թվականին մարդիկ կապրեն անապատներում, քանի որ դա իդեալական վայր Է ապագայի՝ զրոյից ստեղծված քաղաքի համար: Նրա կարծիքով՝ մարդկանց կյանքում կարեւոր դեր կխաղա արհեստական ինտելեկտը:
Տիեզերքի նվաճման վերաբերյալ Վոզնյակը նույնպես բավականին լատատեսորեն Է տրամադրված: Նա համոզված Է, որ մինչեւ 2075 թվականը մարդկանց կհաջողվի բնակեցնել Մարսը, եւ այն կդառնա երկրաբնակների արդյունաբերական կենտրոնը: Apple-ի համահիմնադիրը կարծում Է, որ միաժամանակ մարդիկ կկարողանան կապ հաստատել արտամոլորակային ռասաների հետ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



