Հանգստի անցած Բենեդիկտոս XVI պապն 90-ամյակը նշել Է մեկ գավաթ գարեջրով
МЕЖДУНАРОДНОЕՀանգստի անցած Բենեդիկտոս XVI պապն 90-ամյա հոբելյանը նշել Է մեկ գավաթ գարեջրով եւ հայրենի Բավարիայից ժամանած հյուրերի ընկերակցությամբ: Այդ մասին ապրիլի 17-ին հայտնել Է Սուրբ Աթոռի L՚Osservatore Romano պաշտոնական հրատարակությունը:
Հրատարակության հրապարակած լուսանկարներում Բենեդիկ տոս XVI-ը պատկերված Է գարեջրի գավաթը ձեռքին հյուրերի ընկերակցությամբ, որոնց թվում Է նրա ավագ եղբայր մոնսենիոր Գեորգ Ռատցինգերը, որը նույնպես գարեջուր Է ըմպում:
Հանգստի անցած պապին այլ բաների թվում նվիրել են նվերներով զամբյուղ, որում նաեւ եղել են գերմանական նրբերշիկներ:
Բենեդիկտոս XVI-ը ծնվել Է 1927 թվականի ապրիլի 16-ին հարավային Գերմանիայում, բայց քանի որ այս տարի նրա ծննդյան օրը համընկել Է Զատիկի հետ, այն տոնել են մեկ օր ուշ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



