Հենրիխ Մխիթարյանի մարդասիրական արարքը չի վրիպել բրիտանական լրատվամիջոցների աչքից
СПОРТԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մանչեսթերի կենտրոնում կանգնել և գումարով օգնել է անօթևան տղամարդուն: Մխիթարյանի մարդասիրական արարքը չի վրիպել բրիտանական լրատվամիջոցների աչքից:
Ինչպես հաղորդում է բրիտանական Daily Mail պարբերականը, Հենրիխ Մխիթարյանն օգնել է անօթևան տղամարդուն իտալական «Սան Կարլո» ռեստորանից դուրս գալուց հետո:
Մխիթարյանը, ով Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի շրջանակներում «Չելսի»-ի դեմ տնային խաղում դուրս էր մնացել մեկնարկային կազմից և հանդիպմանն այդպես էլ չմասնակցեց, կանգնել և դրամապանակից գումար է հանել ու տվել է իր մեքենայի մոտ սպասող անօթևան տղամարդուն:
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
3
Аршака Карапетян отвечает на комментарии
4
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



