Պետերբուրգում պայթյունի ենթադրյալ կազմակերպչին գտել են հեռախոսով. «Կոմերսանտ»
МЕЖДУНАРОДНОЕՊետերբուրգի մետրոյում ահաբեկչական գործողության ենթադրյալ կազմակերպիչ Աբրոր Ազիմովին հաջողվել Է բռնել միացված հեռախոսի շնորհիվ: Այդ մասին գրել Է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Հրատարակության տվյալներով՝ տղամարդուն բռնել են՝ վերլուծելով մահապարտ Աքբարժոն Ջալիլովի շփումները: Հենց Ազիմովին Է ահաբեկիչը զանգահարել ինքնապայթեցումից առաջ, հավանաբար, հայտնելով ակցիան կատարելու պատրաստության մասին:
Կասկածյալին փնտրել են մի քանի օր, քանի որ պայթյունից հետո նա թաքնվել Է. չի հայտնվել վարձու բնակարանում եւ ազատվել Է բոլոր հեռախոսներից: Ապրիլի 17-ին նա գնել Է նոր շարժական հեռախոսներ եւ սիմ-քարտեր: Ակտիվացներով քարտերից մեկը՝ նա մատնել Է իր գտնվելու վայրը:
Ազիմովին ձերբակալել են Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանի երկաթուղային անցուղու մոտ: Ձերբակալելիս նրա մոտ գտել են Մակարովի ատրճանակ:
Ապրիլի 3-ին Պետերբուրգի մետրոյի «Սեննայա պլոշչադ» եւ «Տեխնոլոգիչեսկի ինստիտուտ-2» կայարանների միջեւ ընկած տեղամասում որոտացել Է հուժկու պայթյուն: Ռումբը գործողության մեջ Է դրել մահապարտ ահաբեկիչը, զոհվել Է 15 մարդ: Ավելի ուշ «Պլոշչադ Վոստանիա» կայարանում գտել են եւս մեկ ռումբ, որը հաջողվել Է վնասազերծել: Գործի հետաքննության շրջանակներում ձերբակալվել են ութ կասկածյալներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



