Մոսկվայում տեղի է ունեցել «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունը
КУЛЬТУРАՄոսկվայի Կինոյի տանն ապրիլի 12-ին տեղի ունեցավ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան, որը կազմակերպվել էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Կինոնկարը պատմում է երկու հերոսների մասին, որոնք, ազգամիջյան հակամարտության արդյունքում գտնվելով դիմակայության տարբեր կողմերում, այնուամենայնիվ, պատրաստ են գնալ անձնազոհության` հանուն մարդկային կյանքի:
Ֆիլմի երաժշտության հեղինակն աշխարհահռչակ ամերիկահայ ռոք-երգիչ, "System of a Down" խմբի վոկալիստ Սերժ Թանգյանն է:
Ցուցադրության ավարտին ելույթ ունեցավ նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Ucom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связи



