6 թրենդային համադրություն, որոնք խորհուրդ չենք տա կրել հայուհիներին (Photo)
ФОТОWnews.am-ը գրում է.
Ամեն փայլող բան չէ, որ ոսկի է, այսպես կարող ենք բնութագրել սեզոնի սուպերնորաձև թրենդները, որոնք, սակայն, խորհուրդ չենք տա կրել առօրյայում:
Նայելով մի քանի տասնամյակ առաջ արված որոշ լուսակարներ՝ հաճախ մտածում ենք. Աստված իմ, ինչպես էին նրանք այս տեսքով տանից դուրս գալիս: Գրեթե նմանատիպ բախտի են արժանանալու ներկայիս մի քանի թրենդները, որոնք անհնար է կրել առողջ դատողությամբ:
Պատռված ջինս և ցանցավոր զուգագուլպա
Երբ առաջին անգամ Քիմ Քարդաշյանը տեղադրեց այսպիսի լուսանկար, մենք մտածեցինք, որ դա հերթական էպատաժային քայլն է, բայց ո՛չ, պատռված ջինս և ցանցավոր զուգագուլպա համադրությունը դարձավ պոպուլյար: Փաստ է, որ սա թրենդ չէ՝ բոլոր ժամանակների համար, մի քանի անգամ կկրենք այս համադրությունը, կձանձրանանք, կմնան միայն լուսանկարները և մեր բավական գռեհիկ տեսքը քաղաքի փողոցներում:
Crop-top, որն ամբողջությամբ բացում է որովայնը:
Ընդհանրապես, մենք սիրում ենք Crop-top-եր, երբ դրանք բարձր իրանով տաբատների կամ կիսաշրջազգեստների հետ են, բայց եթե խոսքը 15 տարի առաջ նորաձև Crop-top, ցածր գոտկատեղով տաբատ գումարած փայլուն պիրսինգ պորտի մեջ համադրության մասին է՝ մենք ասում ենք ոչ: Այնպես, որ դրանք ընտրելիս խուսափեք տարիներ առաջվա էսթետիկայից ու կրեք ավելի ժամանակակից ու սեքսուալ տարբերակով:
Բոդի, որը երևում է տաբատի տակից
Իվետա Մուկուչյանի բոդիները մեզ դուր են գալիս, դուր է գալիս նաև Բելլա Հադիդի streetstyl-ը, բայց այս հագուստի վրա պետք է անպայման փակցնել «վտանգավոր է տնային պայմաններում կրկնելու համար»: Հավատացեք, սովորական պայմաններում, քաղաքի փողոցներում ազդրերի հատվածը բաց բոդիներ կրելը անհեթեթ ու անգամ հակաէսթետիկ կլինի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ