Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Նա ապրում էր Հայաստանով ու Հայաստանի համար…

ОБЩЕСТВО

«Արմենպրես» լրատվական գործակալությունում աշխատելուս տարիներին բազմիցս առիթ եմ ունեցել առնչվելու մեր երկրի ղեկավարների, այդ թվում նաև Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի հետ։ Ուզում եմ վերհիշել մի քանի դրվագ այդ մեծ հայրենասերի կյանքից, որոնք վկայում են, թե ինչպիսի գործիչ ու մարդ է եղել Կարեն Դեմիրճյանը, ով ապրում էր Հայ աստանի և հայ ժողովրդի հոգսերով՝ հաճախ ի վնաս իր բարեկեցության։

                                                                   *   *   *

… 1982 թվականին Երևանում հյուրախաղերով հանդես եկավ ԽՍՀՄ Մեծ թատրոնի կոլեկտիվը, ավելի ստույգ՝ նրա օպերային խումբը։ Ընդունված կարգի համաձայն` հյուրախաղերի ավարտից հետո, հյուրերին ընդունում էր հանրապետության ղեկավարներից մեկը։ Այս անգամ հյուրերին ընդունեց ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Բաբկեն Սարկիսովը։ Հյուրերին ուղեկցում էր ՀԿԿ Կենտկոմի մշակույթի բաժնի վարիչ Սուրեն Ավետիսյանը։

Մեղքս ինչ թաքցնեմ, ես զարմացել էի, թե ինչու էր մոսկվացի աշխարհահռչակ երգիչներին ընդունելու առաքելությունը վիճակվել Սարկիսովին, ով այնքան էլ լավ չէր հասկանում երաժշտություն, մասնավորապես, օպերային արվեստ։ Հանդիպումից հետո, որը, մեղմ ասած, այնքան էլ տպավորիչ չէր, իմ զարմանքը հայտնեցի Սուրեն Ավետիսյանին։ Նա ևս նույն կարծիքին էր։ Այդ ժամանակ ես առաջարկեցի զանգահարել Կարեն Դեմիրճյանին և խնդրել, որպեսզի նա գոնե մի 20-30 րոպեով ընդունի հյուրերին։ Երկրի ղեկավարը, թեև չափազանց զբաղված էր, այնուամենայնիվ, համաձայնեց։ Մենք ոտքով գնացինք կենտկոմ։ Խոստացված 20-30 րոպեի փոխարեն հյուրերը Դեմիրճյանի մոտ մնացին երկու ժամից ավելի։

Մեծ թատրոնի կուսկազմակերպության քարտուղար, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Վորոշիլոն ներկայացրեց մոսկվացի արվեստագետներին,ասաց նման դեպքերում ընդունված հաճելի խոսքեր, ապա Կարեն Դեմիրճյանը մի այնպիսի փայլուն ելույթ ունեցավ, որ հյուրերը զարմանքից քար էին կտրել։ Նա վերլուծեց Մեծ թատրոնի` ոչ միայն երևանյան հյուրախաղերին իր լսած օպերաները, այլև մեկիկ- մեկիկ անդրադարձավ այն բոլոր ներկայացումներին, որ երբևէ տեսել էր Մեծ թատրոնում։ Վերջում նա ասաց.

- Ընդունված է Չայկովսկուն համարել ռուս մեծագույն կոմպոզիտոր։- Մի պահ դադար տալուց հետո (կարծես ուզում էր ստուգել ներկաների արձագանքը) նա շարունակեց,- Չայկովսկին ավելի շուտ եվրոպական կոմպոզիտոր է։ Իսկական ռուս կոմպոզիտորը Գլինկան է, նա է երաժշտության միջոցով արտահայտել ռուս ժողովրդի ոգին։

Հետո Դեմիրճյանը Գլինկայի գործերից մի մեղեդի երգեց, որը հետագայում դարձավ Ռուսաստանի Դաշնության պետական հիմնը։            

Կողքս նստած ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, աշխարհահռչակ բաս Արթուր Ռեյզենը, որը չէր էլ փորձում թաքցնել իր հիացմունքը, շրջվելով արտիստներից մեկի կողմն, ասաց.

- Այո, այս մարդն անհամեմատ ավելի բարձր է, քան Ալիևն ու Շևարդնաձեն: Առաջինն անընդհատ պատմում էր Բրեժնևի` Ադրբեջան կատարած այցի կարևորության մասին, իսկ երկրորդը դիվանագիտորեն խուսափեց երաժշտության մասին խոսելուց:

Վերջում, երբ թվում էր, որ հանդիպումը մոտենում է ավարտին, երբ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Տամարա Սինյավսկայան բոլորի անունից ջերմ շնորհակալություն հայտնեց ընդունելության համար ու նաև նշեց, որ իրենք հիացած են երևանցի հանդիսատեսի գեղարվեստական ճաշակով, որ նման ուշադիր լսարան իրենք հազվադեպ են տեսել, Կարեն Դեմիրճյանը, դիմելով ներկաներին, հարցրեց.

   -Դուք անկեղծ ե՞ք ասում, թե դա սոսկ քաղաքավարության դրսևորում է, ինչ- որ տուրք տանտերերին։

Բոլորը միաբերան պնդեցին, որ նրանք ամենայն անկեղծությամբ են ասում, որ նման նրբաճաշակ ունկնդիր չեն տեսել ո՛չ Բաքվում, ո՛չ Թբիլիսիում, որտեղ ելույթ են ունեցել Երևան գալուց առաջ։ Այն ժամանակ Դեմիրճյանը, դիմելով Ալեքսանդր Վորոշիլոյին, ասաց.

-Դուք Մեծ թատրոնի կուսկազմակերպության քարտուղարն եք, ուստի, խնդրում եմ, հաղորդեք ձեր ղեկավարությանը այսուհետև Երևան հյուրախաղերի չգալ նման թույլ կազմով։ Մեր օպերային արվեստը շուրջ մեկ դարի պատմություն ունի, և մեր հանդիսատեսն, իրոք, նուրբ ճաշակի տեր է, հայերս քաջածանոթ ենք համաշխարհային օպերային արվեստի լավագույն նմուշներին։ Իսկ նման կազմով մեզ մոտ հյուրախաղերի գալը վիրավորական է մեզ համար և պատիվ չի բերում Մեծ թատրոնին։

Կարեն Դեմիրճյանը քաջատեղյակ էր, որ Մեծ թատրոնի շատ անվանի երգիչներ անդրկովկասյան հյուրախաղերի կեսից վերադարձել են Մոսկվա, և աշխարհահռչակ այդ կոլեկտիվը Երևան էր ժամանել ոչ ուժեղագույն կազմով։ Չեմ կարծում, որ այլ ղեկավար, եթե անգամ նա տեղյակ էր այդ փաստին, կհամարձակվեր հյուրերին նման բան ասել։ Բայց Դեմիրճյանն արեց։ Եվ ես դա ընկալեցի ոչ թե անքաղաքավարության դրսևորում, այլ՝ արժանապատվության։ Այո, Հայաստանը մշակութային խոպան չէ, որտեղ կարելի է փորձել սկսնակ դերասանների ունակությունները։

Եվ ես կռահեցի նաև, թե ինչու էր որոշվել, որ Դեմիրճյանը չի ընդունելու հյուրերին։

Նա վիրավորված էր նման վերաբերմունքից… 

                                                                * * *

Դեմիրճյանի իսկական հայրենասիրության ու խիզախ պահվածքի  մասին է վկայում հետևյալ դրվագը, որն ինձ պատմել է ՏԱՍՍ-ի կառավարական թղթակից Միքայել Բարաթյանցը։ ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի նիստում, որտեղ քննարկվել էր Հայաստանի «բրեժնևյան» սահմանադրության նախագիծը, առաջարկվում է  նախագծից հանել Հայաստանի պետական լեզվի մասին հոդվածը, որն եղել էր հանրապետության նույնիսկ նախորդ՝ «ստալինյան» սահմանադրությունում։ Կարեն Դեմիրճյանը, բնական է, դեմ է արտահայտվում դրան։ Նա հիշեցնում է, որ մեծաքանակ սփյուռքահայություն կա, որը Խորհրդային Հայաստանը համարում է աշխարհի բոլոր անկյուններում ապրող ողջ հայության միակ հայրենիքը, և հայերենը որպես պետական լեզու չճանաչելը կարող էր վատ արձագանք ունենալ արտասահմանում։ Դա պարզապես կընկալվի որպես հայերի նկատմամբ խտրականություն, նրանց իրավունքների ոտնահարում։

ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար, քաղբյուրոյի անդամ Միխայիլ Սուսլովը չէր թաքցնում իր հայատյացությունը: Այս անգամ ևս հենց նա էր պահանջել հանել պետական լեզվի մասին հոդվածը։ Այն ժամանակ Կարեն Դեմիրճյանը, դիմելով Սուսլովին, ով «գորշ կարդինալ» հորջորջումն էր ստացել, ասում է.

-Իսկ Դուք, ընկեր Սուսլով, իզուր եք միջամտում, որովհետև պատկերացում չունեք քննարկվող հարցի մասին…Աշխարհի համայն հայությունը կարող է ըմբոստանալ։ Եվ դա ամենևին էլ Խորհրդային Միության շահերից չի բխում և կազդի մեր երկրի միջազգային վարկանիշի վրա։      

Նիստի մասնակիցները ապշահար նայում են Դեմիրճյանին և… մտովի պատկերացնում, թե ինչ հետևանք կարող է ունենալ Հայաստանի և Կարեն Դեմիրճյանի համար Քաղբյուրոյում նրա ունեցած ելույթը։

Քաղբյուրոյի նիստի ավարտին Լեոնիդ Բրեժնևը Դեմիրճյանին առաջարկում է հաջորդ օրը բերել պետական լեզվի մասին հոդվածի նոր տարբերակը։ Ինչպես վկայում է Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը, Կարեն Դեմիրճյանը ամբողջ գիշեր գրել է հոդվածի նորանոր տարբերակներ, բայց … մեր Սահմանադրության նախագծում պետական լեզվի մասին հոդվածն այդպես էլ չներմուծվեց…

Ամիսներ անց, Վրաստանի սահմանադրության ընդունման ժամանակ վրացիներն ըմբոստացան, խորհրդարանի շենքի առջև բողոքի ցույց կազմակերպեցին, ինչից հետո Մոսկվան թույլ տվեց Վրաստանի  սահմանադրության մեջ ներառել պետական լեզվի մասին հոդվածը։ Ի պատիվ Վրաստանի ղեկավար Էդուարդ Շևարդնաձեի` պետք է ասել, որ նա անմիջապես այդ մասին հաղորդեց Կարեն Դեմիրճյանին, և մենք՝ հայերս, նույնպես մեր նոր սահմանադրության մեջ ունեցանք պետական լեզվի մասին հոդված։ 

                                                                   *  *  * 

Կարեն Դեմիրճյանի հետ քանիցս եղել եմ Արփա-Սևան թունելի, Երևանի մետրոպոլիտենի, Մարզահամերգային համալիրի, «Հրազդան» մարզադաշտի շինարարություններում։ Եվ ամենուրեք նրա այցելությունների «գրաֆիկը» խախտվում էր, քանզի նրա հետ շփվելու մարդկանց ցանկությունը մեծ էր, իսկ նա էլ իրեն չափազանց լավ էր զգում հենց այդ չնախատեսված շփումների ժամանակ։ Ես չեմ հիշում մի դեպք, երբ նրա «շքախմբում» որևէ մեկն առնչություն չունենար այցելած օբյեկտի հետ։ Պարզապես, Կարեն Սերոբիչը իր խմբում ներգրավում էր այն պատասխանատուներին, ովքեր պետք է կարողա նային հենց տեղում  պատասխանել մարդկանց հետաքրքրող հարցերին։ Իսկ ինչ վերաբերում է նրա «թիկնազորին», ապա այն բաղկացած էր ընդամենը մեկ հոգուց` թիկնապահներից Ալիկ Մերանգուլյանը կամ Գենադի Անդրեևը։

Երբ այսօր Երևանի փողոցներում տեսնում եմ ինչ-որ պաշտոնյայի կամ օլիգարխի ուղեկցող արտասահմանյան «ջիփերի» շարասյունները, ակամայից հիշում եմ մի դեպք։

… Կարեն Դեմիրճյանը պետք է մեկներ Ստեփանավան, որտեղ մտադիր էր ծանոթանալ գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին։ Բնական է, որ նրան ուղեկցելու էին ՀԿԿ Կենտկոմի` գյուղատնտեսության հարցերով զբաղվող քարտուղար Վլադիմիր Ղալումյանը, Կենտկոմի գյուղբաժնի աշխատակից Ֆելիքս Ահարոնյանը։ «Արմենպրես»-ի տնօրեն Արտավազդ Խաչիկյանն այդ միջոցառման լուսաբանումն ինձ հանձնարարեց… Կենտկոմի բակից դուրս եկան երկու մեքենա։ Առջևի մեքենայում նստած էին Դեմիրճյանն ու Ղալումյանը, երկրորդում` գյուղբաժնի հրահանգիչ Ֆելիքս Ահարոնյանն ու ես: Կարեն Սերո բիչը, չգիտես ինչու, որոշեց փոխել շարժման ուղղությունն ու անցնել Երևանյան լճի կողքով։ Բաղրամյան պողոտայով շարժվելիս նկատեցի, որ մեր երկու մեքենաներին ուղեկցում են ավտոտեսչության երկու մեքենա՝ մեկը գնում էր առջևից, մյուսը եզրափակում էր մեր «շարասյունը»։

-Ֆելիքս, շատ չեղա՞վ ՊԱՏ-ի երկու մեքենա մեր երկու մեքենաների համար,- դիմեցի ընկերոջս։

-Չեմ կարծում, թե Դեմիրճյանը կհանդուրժի նման «շռայլություն»։

Քիչ անց համոզվեցի, որ Ահարոնյանը ճիշտ էր։                                          Երբ մեր առջևից ընթացող ՊԱՏ-ի մեքենան օդանավակայանի ճանապարհից աջ թեքվեց և շարունակեց երթը դեպի Հարավ-արևմտյան զանգված, Դեմիրճյանի մեքենան արգելակեց։ Կանգ առան նաև մյուս երկու մեքենաները։ Մի քանի րոպե անց առջևից գնացող ավտոտեսուչի մեքենան ետընթաց եկավ-կանգնեց Դեմիրճյանի մեքենայի առջև, կապիտանը զարմացած դուրս եկավ մեքենայից, մոտեցավ Դեմիրճյանին և …

-Այ տղա, ո՞ւր ես գնում,- հարցրեց Դեմիրճյանը։

-Ստեփանավան, ընկեր Դեմիրճյան։

-Ինչո՞ւ…

- Ձեզ ենք ուղեկցում։

-Կապիտան, ի՞նչ է, ես Ստեփանավանի ճանապարհը չգիտե՞մ։

-Մենք պարտավոր ենք…

- Կապիտան, ես իմ երկրում ոչ մեկից չեմ վախենում, իսկ դուք ավելի կարևոր գործ կունենաք։ Գնացեք…

Այսօր, երբ մեր ամենաշարքային պաշտոնյային ուղեկցում են սափրագլուխների մի ամբողջ վաշտ ու մեկ տասնյակից ավելի «ջիփեր», ակամայից հիշում եմ այդ դեպքը։ Հիրավի, ժողովրդի ծոցից դուրս եկած ղեկավարը, որին մարդիկ պարզապես պաշտում էին, ո՛չ պահակախմբի կարիք ուներ, ո՛չ էլ ուղեկցող «ջիփերի»։ Նա իր ժողովրդի զավակն էր ու ողջ գիտակցական կյանքը նվիրեց հարազատ ժողովրդին անմնացորդ ծառայելուն։

Այսպիսին էր Դեմիրճյանը՝ համեստ ու մարդկային…

 

                                                                                                                                             Լևոն Ազրոյան

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами