Էլինա Դանիելյանը Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության առաջատարների թվում է
СПОРТՌիգայում ընթացող Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության 7-րդ տուրում Էլինա Դանիելյանը հաղթեց Օլգա Գիրյային: Մարիա Գևորգյանն ուժեղ գտնվեց Գովհար Բեյդուլաևայից, Լիլիթ Մկրտչյանը միավորը կիսեց Աննա Վարակոմսկայի հետ, իսկ Լիլիթ Գալոյանը պարտվեց Ցոլակիդու Ստավրուլային:
7-րդ տուրից հետո Էլինա Դանիելյանը, Նանա Ձագնիձեն, Ալեքսանդրա Գորյաչկինան և Դարյա Պուստովոյտովան վաստակել են 5.5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը:
Լիլիթ Մկրտչյանն իր ակտիվում ունի 4 միավոր, իսկ Լիլիթ Գալոյանը և Մարիա Գևորգյանը վաստակել են 3.5-ական միավոր:
Մրցաշարի 8-րդ տուրը տեղի կունենա ապրիլի 19-ին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



