Կարևոր խորհուրդներ թխվածքներ պատրաստելիս
ЛАЙФ- Բոլոր բաղադրիչները պետք է սենյակային ջերմաստիճանի լինեն (պատրաստելուց 60-90 րոպե առաջ սառնարանից պետք է նախապես հանել)։
- Ձվի թարմությունը որոշելու համար պետք է այն ընկղմել ջրով լի բաժակի մեջ. եթե ձուն սուզվում է բաժակի հատակը, նշանակում է թարմ է և՝ հակառակը։
- Բաղադրատոմսերի մեջ buttermilk ասվածը կարելի է փոխարինել 1 բաժակ կաթի մեջ 1 թ/գդ քացախի խառնուրդով։
- Բաղադրիչների ճիշտ քանակությունը որոշելու ամենաճիշտ տարբերակը էլեկտրոնային կշեռքն է։

- Մեկ ձուն միջինը կշռում է 37-40 գրամ , որից 20-ը մոտավորապես դեղնուցն է։ Ձուն ավելի լավ է առանձնանում, երբ սառած է լինում, իսկ հարելու համար ամենահարմարը տաք սպիտակուցներն են։
- Սպիտակուցները կարելի է սառեցնել սառցախցիկում (հերմետիկ փակված ամանի մեջ), իսկ օգտագործելուց 1 օր առաջ պետք է հանել այնտեղից։
- Վանիլինի փոխարեն ցանկալի է վանիլի էքստրակտ կամ էսենցիա օգտագործել։
- Ձվերը սենյակային ջերմաստիճանի դարձնելու համար անհրաժեշտ է դրանք պարզապես տաք ջրով լի բաժակի մեջ ընկղմել։
- Կարագը սենյակային ջերմաստիճանի բերելու համար պետք է մանր-մանր կտրատել և դնել ափսեի մեջ։
- Ցանկացած բաղադրատոմսում մուգ շոկոլադը կարելի է փոխարինել կաթնայինով և՝ հակառակը։
- Եթե բաղադրատոմսում կարագի կողքին ոչ մի նշում չկա` միշտ օգտագործեք ոչ աղի սերուցքային կարագ։

Կարևոր խորհուրդներ թխվածքներ պատրաստելիս
1
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».
2
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
3
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил
4
В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности»
5
Цена серебра обновила рекорд - $57,86 за унцию



