Լանա Դել Ռեյն ազդվել Է ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի հակամարտությունից ու երգ Է գրել
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյը նոր կոմպոզիցիա Է գրել՝ Coachella փառատոնից հետո գտնվելով տպավորությունների ներքո: Կատարողը երգից մի հատված զետեղել Է Instagram-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Չեմ ստի. ես խառը զգացողություններ ունեի հանգստյան օրերին, երբ պարում Էի ու միաժամանակ հետեւում այն բանին, թե ինչպես Է լարվածությունն աճում Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններում»,- նշել Է երգչուհին գրառման մեջ:
Դել Ռեյի խոսքով՝ ինքը հույս ունի, որ խաղաղության համար մեկ մարդու աղոթքը կարող Է իր ներդրումն ունենալ հակամարտությունների դադարեցման գործում:
Մարտի վերջին երգչուհին հայտնել Է իր հինգերորդ ստուդիական ալբոմի առաջիկա թողարկման մասին, որը կոչվելու Է Lust For Life: Ռելիզի ամսաթիվն առայժմ հայտնի չԷ, բայց երգչուհին արդեն ցույց Է տվել շապիկը: Ավելի վաղ Դել Ռեյը հոլովակ Էր թողարկել Love թրեքի համար:
Ներկայում երգչուհու դիսկոդարանում կա չորս ստուդիական ալբոմ: Դրանցից վերջինը՝ Honeymoon, նա թողարկել Է 2015 թվականի սեպտեմբերին:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



