Շոտլանդիայում քննադատել են վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու Մեյի որոշումը
МЕЖДУНАРОДНОЕՇոտլանդիայի ազգային կուսակցության (ՇԱԿ) առաջնորդ Նիկոլա Սթերջենն այն կարծիքին Է, որ վարչապետ Թերեզա Մեյը վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ հայտարարելու ճանապարհով մտադիր Է ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալուն հասնել խիստ պայմաններով եւ կառավարության ղեկավարի դիրքորոշումը գնահատում Է որպես շատ մեծ սխալ: Այդ մասին քաղաքական գործիչը հայտարարել Է՝ մեկնաբանելով խորհրդարանի վաղաժամկետ ընտրությունների անցկացումը հունիսի 8-ին նշանակելու Մեյի որոշումը:
«Թորիները հնարավորութուն են փնտրում՝ Մեծ Բրիտանիան աջ տեղաշարժել, նրան ստիպել անցնելու կոշտ Brexit-ի միջով եւ (բյուջետային վճարումների) նոր կրճատումներ կատարել»,- գրել Է քաղաքական գործիչը Twitter միկրոբլոգի իր Էջում:
Սթերջենը նաեւ հայտարարել Է, որ վաղաժամկետ կամաարտահայտումը «ամրացնում Է Շոտլանդիային սեփական ապագան ինքնուրույն որոշելու իր իրավունքի հարցում»՝ Մեյի որոշումը համարելով «հսկայական քաղաքական սխալ»:
Ավելի վաղ Շոտլանդիայի ազգայնականները հայտարարել են 2018 թվականի աշնան եւ 2019 թվականի գարնան միջեւ ընկած ժամանակաշրջանում տարածաշրջանի անկախության շուրջ երկրորդ հանրաքվեն անցկացնելու վճռականության մասին: Էդինբուրգը վճռականորեն հանդես Է գալիս ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեմ եւ պնդում Է, որ այս դեպքում շոտլանդացիներն իրավունք ունեն քվեարկել իրենց անկախության օգտին:
Ապրիլի 18-ին Մեյը հայտարարել Է վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին: Դրա համար պահանջվում Է, որ նա ստանա Համայնքների պալատի (բրիտանական խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորների երկու երրորդի աջակցությունը: Քվեարկությունը նշանակված Է ապրիլի 19-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



